Խաթաբալա
ԽԱԹԱԲԱԼԱ
ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ
1866
<ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՕՅԻՆԲԱԶՈՎ, Գարասիմ Յակուլիչ
ՄԱՐԳԱՐԻՏ, սրա աղջիկը
ՄԻԱՄԻՏՈՎ, Իսայի Պետրովիչ
ՆԱՏԱԼԻԱ, սրա կինը
ՄԱԽԼԱՍՈՎ, Մախլաս Մախլասովիչ
ԳՐԻԳՈՒՐ, Օյինբազովի ծառան
ԳԵՈՒՐՔ, Միամիտովի ծառան
1-ին և 2-րդ ղոնաղներ> <ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ>
ՏԵՍԱՐԱՆ Ա
<ՏԵՍԻԼ Ա>
ՆԱՏԱԼԻԵՆ, ու ԳԵՈՒՐՔԸ քուչումը, ՄԱՐԳՐԻՏԸ տան ակոշկումը։
ՆԱՏԱԼԻԱ շտապով քո մոտ է գալի ու քուչի դուռը թըխթըխկացնում է։ Գեուրքը էդնեն գալիս է ձեռին թըխտումը էրգար փաթթած ապրանքն ու հեռու մոտիկ կանգնում։
Ա՜խ…
ՄԱՐԳՐԻՏ ակոշկեմեն դուս մտիկ տալով։
Քա՛, Նատալիա ջան, դո՞ւն իս, ի՞նչ խեչեմեն է միտըտ ինք էկի։
ՆԱՏԱԼԻԱ դիվիր մտիկ տալով
Իս իմ Մարգրիտ ջան. մե չուստ ասա՛ բաց անին, թե չէ հորես սիրտս կեհա։
ՄԱՐԳՐԻՏ ակոշկեմեն։
Վո՜ւյի, քոռանամ իս, ի՞նչ է պատահի։ (Շտապով հիդ է գնում։)
ՆԱՏԱԼԻԱ, նուրմեկանց չաքուչը խփելով։
Ինչրու էն կունձոն ժաժ գու քա. իմըն ինձ կու հասնի։ (Տեսնում է Մախլասովին, վուրն որ Նատալիի էկած կռնիմեն դուրս է գալի էս ժամանակ ու բեսի մեկել կուռը անց է կենում տրոստը խաղացնելով ու շվեցնելով։) Հորեն սիվ սրտովն էլի էրևաց։ (Էլի դուռը թըխթըխկեցնում է։) Ա՛խ, աստուձ, աբա թե բաց անին։
ՏԵՍԻԼ Բ
ԷԼԻ ՍՐԱՆՔ ու ԳՐԻԳՈՒՐԸ
ԳՐԻԳՈՒՐ շտապով դուս է վազում ու դուռը բաց է անում։
ՆԱՏԱԼԻԱ, շտապով տուն է գալիս, Գեուրքին։
Արի դուն էլ ու դուռը ղայիմ կոխպեցեք։
(Նեքսիվ ին մտնում ու քուչի դուռը կողպում ին։ Նատաշեն սկամու վրա վեր է ննգնում, Գրիգուրը բերանը բաց մտիկ է անում։)
ՄԱՐԳՐԻՏ, շտապով գալիս է ձեռին ստաքանով ջուր։
Հա՛, Նատալիա ջան, մե քիչ ջուր խմե սիրտտ հիդ գու քա։ (Նատալիեն ջուրն առնում է ու քիչ խմում է։) Լիղիս պատռվեցավ, քա՛, մե ասա՛ ի՞նչ խաբար է։
Գեուրքն ու Գրիգուրը քչփչում ին։
ՆԱՏԱԼԻԱ
Էլ ի՞նչ պիտի ըլի, աստուձ վուչ գիդե հիմիսկվա տղերքանց գլուխը, նրանց ահու էլ օչով տանեմեն չդուս գա։
ՄԱՐԳՐԻՏ
Ի՞նչ խաբար է անցկացի, գենացվալե՜։
ՆԱՏԱԼԻԱ
Քա՛, էսօր առուտեհան, տալս ղրգիլ էի, թե նուր մագազինումը էժան ապրանք ին ծախում, կոսե։ Քանի վուխտ էր ինձ համա դերիացու էի ուզում… Իս էլ գնացի իմ տալուչ հիդ ու, այ, էս դերիյեն կտրիլ տվի… (Առնում է Գեվուրքիմեն ու տալիս է Մարգրիտին։) Աբա, լա՞վն է Մարգրիտ ջան։
ՄԱՐԳՐԻՏ, տնտղելով։
Իվֆ, իվֆ, արեգակի պեծ է տալիս, Նատալիա ջան։ Ի՞ժում գենացվալե՜։
Օյինբազով ախալուխանց դուս է գալի կամաց-կամաց ականջ դնելով քամարը կապելիս։ Գեվուրքը ու Գրիգուրը, վուր տեսնում են նրան աջու կուռը դուս ին գնում։
ՏԵՍԻԼ Գ
ՆԱՏԱԼԻԵՆ, ՄԱՐԳԱՐԻՏԸՆ ու ՕՅԻՆԲԱԶՈՎԸ
ՆԱՏԱԼԻԱ, չտեսնելով Օյինբազովին։
Էն սիվ ու մութ մագազինեմեն դուս էկա թե չէ, ու մե փռանտ տղա մեբաշ աչքը գցից ինձ. ամա ի՞նչ կու փիքր անեի։ Տալս քաղքումը մնաց ինչ որ հարկավուր բան ուներ. Մեյդանը վուր էկա, քա, էն սիվը սրտովը թուրմե էդնես չէ գալի՜։
ՄԱՐԳՐԻՏ
Ի՜, խուղիմ նրա գլուխը։ (Առանձին։) Աբա թե մե օր իմ էդնեն էլ ննգնի օմքի՞ն։
ՆԱՏԱԼԻԱ
Չէլավ ու չէլավ, էլ ձեռը չվիկալավ էն աննամուսը. ինչ գուզե քուչեք փոխեցի էդնես լաքիի պես կուդի դառավ. նրա ահու ինչրու տունս էլ չկանացի գնա։
ՄԱՐԳՐԻՏ
Իժում ի՞նչ էլավ։
ՆԱՏԱԼԻԱ
Սատանեն գիդե նրա գլուխը. միր քուչովը էդենց դիվիր գնաց շվեցնելով։ Միռնի նրա արիվը։ Հենց գիդիմ կռնիրս էլի դողում է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Շատ լավ էլ է ըլում։
Նատալիեն ու Մարգրիտը մե բաշ հիդ ին մտիկ անում։
ՆԱՏԱԼԻԱ, վիր թռչելով։
Վո՜ւյ, քոռանամ իս։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առաջ գալով։
Ձիզ ինչրու մե լավ օյին չգան, խիլքի չիք գա։ Աբա ի՞նչ կարք է վուր մաղազիներումը թրև, թրև իք գալի… Տո՛, դերիա գուզեիր քու մարթն ուփրո լավը չէր առնի՜։
ՆԱՏԱԼԻԱ
Վույ, գենացվալե ձիա ջան, փեսին վունչիչ չասիս, թե չէ խոմ գիդիս նրա խասիաթը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էտե՛… Ձիր էդնեն ջեհիլ տղերքը կուդու պես ման գան ու (Աղջկա ձենով։) փիսին վունչիչ մի ասեք… (Իր ձենով։) Շինվեցավ մարդկերանց բանն, էլի։
ՆԱՏԱԼԻԱ
Քա՛, իս ի՞նչ միղ ունիմ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էն միղն ունիս, վուր մաղազիեք ման գալն միր կնիկանց մըտնին չի վայելի։
ՆԱՏԱԼԻԱ
Թե չէ աշխարքը ման <չ>է գալի, քա՜.
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Աշխարքը՞… Էտ է վուր շատ մեկսմեկու մտիկ տալով իստակ քոռացիլ իք, է՞… Մախլա՜ս… Բայրաղներուտ խիստ իք վեր թողի։ (Ձենը քաղցրացնելով։) Ուրի՞շ, ի՞նչ բարին հարցնիմ, խոմ լավ ի՞ք։
ՆԱՏԱԼԻԱ
Փառք աստծու, ձիա ջան, դուք վո՞ւնց իք։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Մինք էլ, փառք աստծու, լավ ինք. ամա ձալոն մե քիչ բեհալ է։
ՄԱՐԳՐԻՏ
Հա՛, Նատալիա ջան, դեդի գլխացավը էլի աշլա էլավ:
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Տո՛, հազիր դրուստ խոսիք, իրիգուն տասերկու սհաթն էր վուր տուն էկավ… Ինչոր անդեր ու մունդռիկ լոտո իք մոգոնի… Զառափի գլուխ պիտի ըլի վուր ձիր համբրքին դիմնա։ Քառսուն հոքի մետի մոդ իք ըլում մե օթախումը, հենց գիդենաս Խոջի բաղնիս ըլի, իժում տաք-տաք դուս իք գալի կես գիշիրին, ու հալբաթտա, գլուխն էլ կու ցավի, վուտնիրն էլ. մախլաս, մե քիչ պիտի լկաններուդ ղայիմ պահինք, թե չէ վա՜յ միր միղկը հորեսի դենը։
Մախլասովի շվեցնելու ձենը գալիս է ու ինքն էլ առաջ է գալի։
ՆԱՏԱԼԻԱ
Ա՛յ, ձիա՛ ջան, հորեն էլի էն սիվ սրտովը շվեցնում է. գեթաղվա, ձիա ջան, էստի չտուն գա։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Վա՛, հեր օխնած, ի՞նչ իս վախենում, էստի տուն գա հալա, հալա է՜։ Չանեքը կու կոտրտիմ, քու արիվը։ Դուն դիվիր գնա ձալոյիտ տես. Մարգրիտ դուն էլ գնա՛, մե տեսնիմ թե ո՞վ է։
Նատալիեն ու Մարգրիտը գնում ին։
ՏԵՍԻԼ Դ
ՕՅԻՆԲԱԶՈՎԸ բագումը, ՄԱԽԼԱՍՈՎԸ քուչումը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, մե թի է վիկայնում, քուչի դուռը մե քիչ բաց է անում ու թաքուն դուս է մտիկ տալիս. Մախլասովը առաջ է գալի տրոստը ձեռին խաղացնելով ու շվեցնելով։
ՄԱԽԼԱՍՈՎ
Вот красавица то, ա՛յ սիրուն. էստի պիտի ըլի սրա տունը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Սրա տերն էլ կոսե թե նախրումը էշ ունիմ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Երանի ո՞վ է էս հրեշտակը։ Տեսա թե չէ, հենց գիդեի սիրտս զնջլով կապեցավ հիդը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Երանի գիդենամ մըտկումը ի՞նչ ունե։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ասում ին կնիկ ուզե… այ, ուզելու աղջիկ. прелесть просто. (Լիզվով ծընփեցնում է։) Ամա ո՞վ գիդե ում կնիկն է։ (Երգում է։) «Ты душа,— ты моя, красна девица, ты моя ненаглядная».
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էս ովոր վուր է, ախպեր, նեմենցու սազանդար պիտի ըլի։ (Տեսնելով որ Մախլասովը մոտ է գալի, թաքուն դուռը կոխպում է ու առաջ է գալի. Մախլասովը դռան ճխքներքեմեն մտիկ է տալի օլրվելով։) Սիրտս ասում է թե դուս գնա ու էս թին գլխին կոտրե։ Էս ի՞նչ հանգի ժամանակ էկավ, ախպեր։ Տո՛, մարդ օչովու ահու կնիկ չո՞ւզե։
ՄԱԽԼԱՍՈՎ
Օչով չկա։ Изчезла красотка! Էս տունը խոմ սորվեցա։ Посмотрим <1 անընթ.> будет, ամա чорт возьми ի՞նչ դաթրեցա. Ноги болят просто. Աբա, ի՞նչ կու փիքր անեի, թե Տափի թաղեմեն ինչրու Հավլաբար վուտով գուքայի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Է՛հ, էլի համբերութինը լավ բան է։ Մարդ ամեն բանումը վուր լուսն ննգնի, էլ սաղ օչով չի մնա աշխըրքումը։
Թին վիր է դնում, մոդ է գնում ու դռան ճխքնեմեն մտիկ է անում։
ՄԱԽԼԱՍՈՎ
Մե էն անիծած բիջն էլ չի դուս գալի թե հարցնիմ ո՞վ է։
Առաջ է գալի Միամիտովը։
ՏԵՍԻԼ Ե
ՄԻԱՄԻՏՈՎՆ ու ՄԱԽԼԱՍՈՎԸ քուչումը, ՕՅԻՆԲԱԶՈՎԸ բագումը։
ՄԱԽԼԱՍՈՎ, Միամիտովին։
Ո՜, բարով պարուն Իսայի։
ԻՍԱՅԻՆ, զարմանքով։
Ձենդ ճանանչս գալիս է, ախպեր, ամա չիմ գիդի ո՞վ իս։
ՄԱԽԼԱՍՈՎ
He yж то я так изменился? Վա՛հ, վո՞ւնց չիս ճանչնում, քու Մախլասովին։
ՄԻԱՄԻՏՈՎ, ճանանչելով։
Ո՜հ, դուն ի՞ս, բարով, հազար բարի։
Փաթթվում է ու ուզում է պաչ անի։
ՄԱԽԼԱՍՈՎ, չթողնելով։
Это mauvais genre!
ՄԻԱՄԻՏՈՎ, հիդ քաշվելով։
Ի՞նչ է, հիմի լայիղ չիս անում հիդս պրոշտի անիլը՜։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առաջ գալով։
Սո՛ւ, էս միր փեսի րարեկան է էլի, օվոր վուր է։
Մոդ է գնում էլի ականջ է դնում։
ՄԱԽԼԱՍՈՎ, Միամիտովին
He тo, ամա պրոշտի անիլը էլ մոդա չէ. ազնիվ մարդիքը հիմա ձեռը ձեռին տալի էսենց, ու довольно!
ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։
Ի՞նչ բեհեսաբ նամազուլ է անում։ (Մախլասովին։) Լավ է ախպեր, թող մոդա չլի, բի ձեռը տմբտմբեցնինք։ (Ձեռը ձեռին է տալի։) Ամա, մե ասա էս ի՞փնիս էկի։
ՄԱԽԼԱՍՈՎ
Կուլի մե էրկու շաբաթ. недавно я приехал.
ՄԻԱՄԻՏՈՎ
Հա՛, իմքին դառա՞ր, վո՞ւնց պրծար բանտ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Փառք աստծու, բավականին աշխատեցի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Վա՛, ինչ չէիր աշխատի, րա գիճիրս։ (Առանձին։) Տո՛, էս փուղիրը վուր դիփ էս սարսաղնիրու մոտ է գնում, սրա պես արմընելու վունչինչ չկա։ (Մախլասովին։) Ամա ի՞նչ փոխվիլ իս, ախպեր… Վուր չէիր ասի, աստուծ գիդենա, չէի ճանչնա։
Խուռը տնդղում է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Թե կու գիդենա։
ՄԻԱՄԻՏՈՎ
Պա՛, պա՛, պա՛, իստակ ուրիշ միլլեթի մարդ իս դառի։ (Փեշը բռնում է։) Էս ի՞նչ կարճ է, ախպեր, նստած իս ձևիլ տվի՞։
ՄԱԽԼԱՍՈՎ
Это мода, պարուն Իսայի։
ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։
Խռով կենա էն մոդեն գլխիտ։ (Մախլասովին։) Ուրիշ ի՞նչ բարին հարցնիմ, էս Հավլաբար ո՞ւր իս դուս էկի… Հորն ու մոր գերեզմանը միտըդ կուլի ննգի՜։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էլ ինչ ուր է դուս էկի, աչքդ դուս գա։
ՄԱԽԼԱՍՈՎ
Вовсе не то, էնենց, սեյիր անելու դուս էկա, ամա Իսայի ջան, էստի մե սիրուն աղջիկ իմ տեսի վուր прелесть просто.
Ձեռը բերանն է տանում ու բարձր պաչի ձեն է հանում։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Այ, օյին։
ՄԻԱՄԻՏՈՎ, Օյինբազովի տան կուռը հիդ է մտիկ անում ու առանձին։
Էս խոմ միր Կարապիտի տո՞ւնն է։ (Մախլասովին։) Էստի՞։
ՄԱԽԼԱՍՈՎ
Да, հենց էստի՛։
Օյինբազովը թաքուն փուրը բռնում է ու ծիծաղում է։
ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին զարմանքով։
Է՞ստի, զարթնի միր քացխած Մարգրիտին օչով չկա, ախպեր, ու… (Մախլասովին։[1]) Է՞ստի, է՞ստի։
ՄԱԽԼԱՍՈՎ
Փy, ты боже мой! собственный իմ աչքերով տեսա. հենց հիմի։ He веришь, что ли?
ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։
Տո՛, կուլի ղուրթ էս սարսաղը Մարգրիտին տեսիլ ըլի ու հավնի։ Ա՛յ բաղդ։(Մախլասովին։[2]) Հա՛ա… հիմի դուս էկավ Գարասիմ Յակուլիչի աղջկան, կուլիս տեհի էստի ակոշկումը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, դրստվում է ու հորեսի դենը ավելի ուշադրութենով է անկանճ դնում։
ՄԱԽԼԱՍՈՎ
Իսայի ջան, ты знаешь eё?
ՄԻԱՄԻՏՈՎ
Վա՛հ, բաս նիզնա՞յի, իմ խնամ ու աղչիկն է։
ՄԱԽԼԱՍՈՎ, վրա է ննգնում, փաթթվում է։
Душенька, Իսայի ջան, познаком меня с нeю.
ՄԻԱՄԻՏՈՎ, չթողնելով։
Հիմի դուն Աթանդե։ Տո՛ թե վուր փաթթվիլը մոդա չէ, կո՛սե։ (Առանձին։) Ինչ խի՞ստ է տաքցի, տո՛։ Բաղդը վուր գու քա էսենց է, ա՛յ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Իսայի ջան, познаком меня с нею, пожалуста!
ՄԻԱՄԻՏՈՎ
Տո՛, զնոկոմիտը վո՞ւրն է։ Թե գուզիս բի՛ ձեռը ձեռին խփինք, էս սհաթիս էվետ նշնիմ քիզ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Այի՜ բան։
ՄԱԽԼԱՍՈՎ, փոխվելով։
Նշնելու է, գա՞նա։
ՄԻԱՄԻՏՈՎ
Այ ախմախ։ Տո՛, նշնելու վուր չէ, բաս պսակածի վրա իս ուզում նշնի քի՞զ։
ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։
Так и <1 անընթ.>։
ՄԻԱՄԻՏՈՎ
Հը, ի՛նչ փիքր մտար, լավ աղջիկ է, իս ու իմ հոգին ջահիլ, խելոք, սիրուն ու բոյին էլ պակաս չունե. էստու վրա լավը վո՞ւրդի կու ճարիս։ (Առանձին։) Ո՜հ, հոգուս միխկ արի, ամա առանց էդ էլ չէ ըլում։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էն կի չի գիդի վուր իր կնգան է գովում, ամա մե տեսնիմ վիրջն ինչ կու դուս գա։
Էլի անգաճ է դնում։
ՄԱԽԼԱՍՈՎ, խուռը փըքրի էդնեն։
Ինձ էլ էտենց սիրուն երևաց, Իսայի ջան։
ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։
Ձիր արիվը, Կարապիտի բանը շինվում է։ (Մախլասովի ջիբին ձեռը խփելով։) Դենգի դա մնոգո, հա՜։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Այի սրտացավ բարեկամ. ամա հալբաթ լավ տղա է, ովոր վուր է։
ՄԱԽԼԱՍՈՎ, ուրախ։
B caмом деле?
ՄԻԱՄԻՏՈՎ
Eй 6ory (Մախլասովի անգճումը ինչ որ ասում է, իժում բարձր։) Թուման ո՜ւնե։
ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։
Это не дурно, чорт возьми. (Իսայուն։) Լավ փուղ է, ամա, Իսայի ջան, մե տեսնելով աղջիկ գո՞ւզվի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Տո՛, էլ քա՞նի պետք է տեսնիս. դուն չէիր հիմի վուր է պրոշնիրդ ծլմպծլմպեցնելով ասում էիր թե ինչ սիրուն աղջիկ է, կոսե։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ասիլ другой тот, a ուզիլ другой.
ՄԻԱՄԻՏՈՎ
Koгда честный ասիլ դա ուզիլ, вce poвно.
ՄԱԽԼԱՍՈՎ
Это так, ամա մե էրկու ջեր էլի պիտի լավ տեսնիմ, Իսայի ջան. Beдь нe шyткa. Մեկ վուր ուզիմ, իժում խոմ մեկ էլ ուրիշ չիմ կանա ուզի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Վա, գանա թուրքի՞ր ինք։
ՄԱԽԼԱՍՈՎ
To-тo. Այ, ռսնիրը ինչ լավ սովորութին ունին. ինչրու աղջկան լավ չճանչնան, նրա խասիաթը չիմանան, հիդը չին փսակվում։
ՄԻԱՄԻՏՈՎ
Այի, իմ գլուխը մեռնի, թե իրգնուց <ս>ուր<բ> հրեշտակ դեվեր գա. նշնելու աղչկա խասիաթը յադ մարդ կա՞նա իմանա։
ՄԱԽԼԱՍՈՎ
Это тебе так кажется. Աբա դուն էն ախչկա հիդ ինձ մե рекомендация արա, հիդը մե երկու ջեր նըստիմ, վիկենամ, նրա խոսիլը իմանամ, потом посмотрим։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Իրան տվեք տասչուրս շային։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ինչի՞ր իս դուս տալի, ախպեր. նշնելու աղջկա հիդ նստիլ վիկենալը վուրն է, հիմի չիս ուզի վուր մե շաբաթ քու տուն էլ ղրգիմ, վուր ուփրու լավ ճանչնաս։ Մինք էտունք չինք գիդի, ախպեր, մինք ռսնիր չինք, իս վուր մե տեսնելով կնիկ իմ ուզի, ի՞նչով է փիս, փառք իմ աստծուն։
Երեսը խեչ է հանում։
ՄԱԽԼԱՍՈՎ
Գանա կնիկ ո՞ւնիս։
ՄԻԱՄԻՏՈՎ
Էրկու տարի էլ է պսակած իմ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Բաս Իսայի ջան, знаешь что ты сделаешь. Դուն քու կնգա հիդ ճանչցրու ինձ վուր ձիր տանը մե էրկու ջեր էլ կանենամ ռաստ գա էն ախչկա հիդ էլ։
ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։
Գժվի՞լ է ախմախը։ (Մախլասովին։) Տո, դուն իմ կնգա հիդ ի՞նչ բան ունիս։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Թե կու գիդենա՜։
ՄԻԱՄԻՏՈՎ
Միր մեջը էտունք չկտ, չէ՛, դուն հա՛ ու չէ չի՞ս իմանում։ Այ, ի՛փոր էն ախչըկան կուզիս, էն չախը կնգան էլ կու ճանչնաս ու մեկելներուն էլ։
ՄԱԽԼԱՍՈՎ, այրվելով։
Так… как же сделать? Էլ չիմ գիդի, խելքս խառնվեցավ։
ՄԻԱՄԻՏՈՎ
Հաջաթ չէ, էլի կու պարզվի։ (Առանձին։) Իս սրան դիփ էնենց իմ տեսնում։ (Մախլասովին։) Արի դուն իմը լսե. էրեստ խեչ հանե ու բի ձեռը ձեռին խփինք… էս սհաթիս էվետ բանը շինիմ, ինչ ասի էն փուղն էլ իմ ձեռով ստացի թե չէ իժում կու փոշմնիս, ախպեր, ոզողնիր շատ կա… մեկ էլ տեսար թռցրին։ (Մախլասովը փիքր է մտնում։) Իժում վուր գիդենաս ինչ անում ունե, ղուրթ վուր Մարգրիտ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Маргарита, что ли?
ՄԻԱՄԻՏՈՎ
Да, Մարքրիտ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Милая моя Маргарита.
Տան կուռը հիդ է մտիկ տալի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էս էրազումս իմ, թե արագուճի է։
Էրեսը խեչ է հանում։
ՄԻԱՄԻՏՈՎ, առանձին։
Ձիր արիվը գիդենա, բանը լեհմնվում է։ Աբա ասում ին թե կնգա ուզիլը աստծու բան չէ, կոսե՜։ (Մախլասովին։) Հը, բի ձեռդ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Нет, Իսայի ջան, как хочешь. Մեկ ինչրու լավ էլի չտեսնիմ ու ձենը չիմանամ, խոսք չիմ կանա տա։
ՄԻԱՄԻՏՈՎ
Տո, ձենը քրիստոնի ձեն ունե, էլի։ Կանարեի<կա> խո չի՞ս առնում խաղ ասելու համա։
ՄԱԽԼԱՍՈՎ
Но это ужасно, ей богу. Լավ… մե նշվանտեքումը կամ հարսնքումը վուր ուզենաս չի՞ս կանա ռաստ բերի ինձ նրա հի՞դ, трудно, что ли?
ՄԻԱՄԻՏՈՎ
Հա՛, էտ իմ խիլքի բան ասիր։ Էդ հիշտ է, դուն էստի մե քիչ բոլթա տու, իս էս սհաթիս քիզ համա խաբար դուս բերիմ։
Գնում է դուռը թղթղկեցնում է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Ձիր արիվը, իրիք տղա ձեռնեմես փախիլ է, ամա սա կի տեսնում իմ վուր իմ թիքա է։ Մե գնամ ասիմ վուր օչով չդուս գա էստի։ (Գրիգուրը դուս է գալի վուր դուռը բացանե, Օյինբազովը չէ թողնում ու հիդ է ղրգում. էս ժամանակ Մարգրիտն ու Նատալիեն բագի կռնեմեն դուս ին մտիկ տալի։) Թաղկացի, Նատալիա, թաղկացի ու րըջիդ ասա չէրևա, քու մարդն է։
Գնում է դուռը ինքն էվետ բաց է անում։
ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։
Вот деньги… вот красавица.
ՏԵՍԻԼ Զ
ՕՅԻՆԲԱԶՈՎ ու ՄԻԱՄԻՏՈՎ, բագումը։ ՄԱԽԼԱՍՈՎԸ քուչումը, խան հիդ ու առաջ բոլթա է տալի, խան իսկի չէ էրևում։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
О՜, բարով, հազար բարի, պ<արուն> Իսայի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Վա՜հ, դո՞ւն իս բացանում դուռը, Գարասիմ Յակուլիչ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Ի՞նչ հաջաթ, էստի բաղչումը ման էի գալի… Էս ի՞նչ խեչեն է, միտըդ ինք էկի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Րա դրոս էտունք է, Գարասիմ Յակուլիչ։ Աբա ի՞նչ իս տալի… աղջկատ բանը շինիլ իմ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Է՛հ, հա՞նաք իս անում, Իսայի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Հանաք կի չէ ղուրթ իմ ասում, քու արիվը, քունը սուտ չգիդենաս, իմ արիվն իմ ասում։ …Աբա վուր ասում իմ թե մարդ չի գիդի թե ի՞նչ կու պատահի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Իս լավ գիդիմ, ինչ որ պատահիլ է։
ՄԻԱՄԻՏՈՎ
Տո, հալալ միամիտ ինձ ամա տուն էի գնում, հենց էստի էվետ, աստուծ ինձ մոտ զամբիլով փեսա դեվեր ղրգից քիզմա։ Իժում ինչ տղա է վուր գիդենաս։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Հը, ի՞նչ է, նեքսի տըկերեմեն է՞։
ՄԻԱՄԻՏՈՎ
Չէ, էնթավուրը չէ, ամա վունց էլ էնենց փըտնելու է. մենակ տղա է խիղճը, ունց հեր ունե, ունց մեր… Ղուրթ է, մինձ բանի ու գուրձի տեր չէ, ամա լավ ապրուստ ունե։ Խիլքով էլ, ի՞նչ ասիմ, Խիկար իմաստունը չէ, ամա տղա է էլի, մե խոսքով ինչ քու Մարքրիտին սազ գու քա, իրան էլ Մախլաս Մախլասիչ Մախլասով կոսին, կուլի իմացած ըլիս։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Նա՞ է, հորը կու ճանչնեի, լավ մարդ էր օղորմած հոքին, կայինք էլ լավն էթող։
ՄԻԱՄԻՏՈՎ
Հա, հենց նա է։ Ամա, մե ռսեվար է խոսում, քու արիվը, Գարասիմ Յակուլիչ - վուր հայեվար խոսելիս էլ, վուրդի տիղը գալիս է մեբաշ մե մե ռսի խոսքերով, հենց գիդենաս մուհրով դաջում ըլի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Ջհանդամը նրա գլուխը, ինչ հանգը գուզե ըլի, մե էս ցավեմեն կի ինձ պրծեցրու ու…
ՄԻԱՄԻՏՈՎ
Չէ, աստուծ գիդենա, Գարասիմ Յակուլիչ, փիս տղա չէ, ամա մե քիչ ուզում է ռսնակ ժաժ գա. նրանց մոտ շատ նըստի ու վիկացի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Վա՜, բաս լա՞վը կուլի, էլի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ինձ ավատա՛ իմ ասում. ամա հիմի գիդիս ի՞նչ է, Գարասիմ Յակուլիչ, իս ամեն բանը գլուխ իմ բերի[3], փուղն Էլ, ինչ մեգամ ասիլ իս, խոստացա, կղքներքումը նստեցավ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էնղադամին մեբա՞շ։
ՄԻԱՄԻՏՈՎ
Հա, մեբաշ բերնեմես դուս թռավ, ամա աոանդ էն էլ դժար կուլեր կոտրիլը, հիմի ասում իմ… ինչ էի ասո՞ւմ… հա՛… էն տղեն, ղուրթ է, Մարքրիտին էստի մեկ տեսիլ է, ու շատ էլ հավնիլ է, ամա բանը էնդու վրա է մնացի վուր մե տիղ հարսնքումը, յա նշվանտեքումը պիտի ռաստ բերինք։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Կու շինվի բանս, հա՜ա։ (Միամիտովին։) Էլ ի՞նչ ռաստ բերիլ գուգե թե ասում իս վուր տեսիլ է ու հավնիլ է, կոսե։
ՄԻԱՄԻՏՈՎ
Վահ, հեր օխնած, հիմի մարդ է ու քեփ։ Ամա, էտ վունց է էլի վուր Մարգրիտին տեսիլ է էն տղեն։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Չիմ գիդի, աստուձ գիդենա, էսօր կնիկս ուր իմքին առնելու կունենար, յա կարիլ տալու վուր տարավ Մարքրիտին։ Հալբաթ էլ չիս գիդի կնգդերանց բանը, ու հիդ գալիս կուլի ճամբին ռաստ ին էկի էտի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Կնգդերանց բանն ասիր ու պրծար։ Էսօր առուտեհան իմ կնիկը գլուխս տարավ շատ աղանչաք անելեմեն թե նուր մաղազինումը էժան ապրանք պիտի առնինք, կոսե, նա ու իմ քուըը։ Լավ շատ կամ ու կում արի, ամա սատանեն գուքա կնգդերանց օխտեմե՞ն։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Թե կու գիդենա՜ս։ (Միամիտովին։) Ի՞նչ անինք, Իսայի ջան, ժամանակը խիստ է փոխվի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ես ու իմ հոգին, ղուրթ իս ասում, ամա էստունք թողնինք հալա, էն տղեն դուսը մնում է ինձ։ Աբա մե տիղ հարսնքի ու նշվանտեքի ումիկ չունի՞ս։ Մարգրիտին ղրգե էնդի, իս էլ միր փեսացվին կու տանիմ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Դրուստ ճքնավուր է էս մարդը իր միամտութենեմեն, էլի։ (Իսայուն։) Էլ ի՞նչ հարսնիք ու նշվանտենք, դուն նրան դեմ ու դեմ էստի բի էս գիշիր էվետ։
ՄԻԱՄԻՏՈՎ
Իժո՞ւմ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Իժում ի՞նչ, բի է՛լի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Վահ, էտ խո նա է աղաչանք անում թե զնակոմիդ արա միզ, կոսե, ամա ջեր վուր նշան տալու խոսկ չէ տվի, ո՞ւնց բերիմ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Հաջաթ չէ, նըշանն էլ կու տալ տանք, էլի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Վա, վուր չըտա, խոմ խայտառակ կուլինք։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Ո՞ւնց թե չըտա, նրա հորն օղորմի, իմ տուն գա ու առանց նշան տալու դուս գնա՞։
ՄԻԱՄԻՏՈՎ
Իս էլ էտ իմ ասում, Գարասիմ Յակուլիչ, վուր մե տիղ հարսնքումը, յա նշանտեքումը ռաստ բերինք, է՜։ Էստի վունչիչ ամութ բան չըկա, համ էլ ո՞վ կու իմանա։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Աբա քիմեն չիմ արմընում։ Իմ մունդրեկի ափայը չի՞մ գիդի։ Էն տղեն մեկ հիռու ու մոտիկ տեսիլ է ու ձլիվ հավնիլ է. հիմի գուզիս դիփ մետի մոշլա ըլի բա՞նը։
ՄԻԱՄԻՏՈՎ
Բաս զոռով իս ուզում նշանը տա՞։ էտ խոմ իստակ խափելու հեսաբ է. իժում մի՞ղք չէ աստծու մոտ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Չէ, ախպեր, տուն բի՛, իս գիդիմ վունցոր մե նմուտումը մալամաթր մեջը կու դնիմ. խափիլը վուրն է՞։ Ի՞նչիր իս ասում Իսայի։ Դուն դրուստ հայր Աբրահամու վախտվան մարդու հանգն իս ժաժ գալի։ Ասած է, ինչ իրգիր գնաս, էն իրգրի գդակ ծածկե, կոսե։ Աբա, քիզ իմ հարցնում։ Էս միր քաղքումը վուր մեկս մեկու չըլին խափում, մե օր կա՞նա մարդ ապրի։ Հացը վուր հաց է, քուչումը ննգած վուր տեսնում իս, միղք իս համարում, գա՞նա, վիր իս կալնում վուր մարդու վուտի տակը կըննգնի, կոսե, չե վո՞ւր սուրբ իս համարում։
ՄԻԱՄԻՏՈՎ
Բաս ի՞նչ է, Քրիստուսի մարմին է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Հա՛, իս էլ էտ իմ ասում, աբա հիմի էն սուրբ հացի ծախողը ինչ հանգն է խափում միզ։ Ալուր իս ուզում մեյդնումը, ախպեր, ինչ ասիս մեջը դուս է գալի. թխած իս առնում, կշռումը պակաս ին տալի. բաս հիմի քու մտքումը հաց թխողներուն պիտի խիղտին, է՞լի։ Էսենց էլ մեկել բաներու վրա։ Փիքր արա՛, ախպեր, դիփ խափելով ին ապրում։ Աբա ինչ գուզիս փեշակ ասա՛, ինչ գուզիս առուտուր ասա՛, մեկը կա՞ վուր առանց խափիլ յոլա ըլի տանում իր բա՞նը։ Բաս դիփունանցը տանին ու ջուրն ածին, էլի, բարեմց ասա՛ թե վուխչ քաղաքը վիկալնին ու կրակ տան, էլի։ Իս ասացի ի զարմանալ իմում, թե մենայն մարդ սուտ է, ասում է։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ախպեր, խուռը վուր փիքր իմ անում, դրուստ մարդ խիստ քիչ կա միր քաղքումը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Աստուծ գիդենա, Իսայի, փիս մարդ չիմ, աղքտին էլ իմ փուղ տալի, խղճին էլ իմ օթկում, ժամեմեն էլ հիդ չիմ ննգի իմ օրումը, ամա աջ ու ձախ վուր հիդ իմ մտիկ տալի, մեկին չիմ տեսնում վուր ինձ չըլի խափում։ Իս էլ նրանց հիդ էսենց իմ ժաժ գալի։ Հիմի էս խափի՞լ է, խափիլ կի չէ խիլք բանեցնիլ է, խիլք… Բաս ինչեմե՞ն է վուր ասում ինք թե ջուրը կու տանե ու ծարավ հիդ կու բերե, կոսե, ի՞նչի վրա է ասած էս անդազեն, խա՞փելու վրա թե՞ խիլքի վրա, քի՞զ իմ հարցնում։
ՄԻԱՄԻՏՈՎ
Հասլբաթտա խիլքի վրա…
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Օրհնվի հերտ, գալիս է իմ ասածը վուր ինչ իրգիր գնաս, էն իրգրի գդակ ծածկե, ասում է։ Տո՛, հիմի իս ինչով իմ միղավուր, վուր աղջիկս զիղճ է, ամա հալալ վուր ժաժ իմ գալի օչով վուր չէ ուզում, իս ի՞նչ անիմ… ախպեր քիմեն ի՞նչ թաքցնիմ, յադ խոմ չիս։ (Ձենը ցածրացնելով։) Իրիգ ջեր տնդղիլ ին ու թողիլ ին, աստուծ գիդենա։ Հիմի հազիր էն տղեն տեսիլ է մեկ ու հավնիլ է. տո, բի՜ է… Էգեբա աստուծ խռովի ու նշանն էլ տա, է՜։
ՄԻԱՄԻՏՈՎ
Լավ իս ասում, Գարասիմ Յակուլիչ, ամա օրինակ ասիմ բերի ու բանը գլուխ չէկավ[4]. էս խոմ աղչկատ բողազը դուս կտրվևւյավ սաղ աշխրքումը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Տո՛, քիզ ի՞նչ, իմ ապրանքը չէ՞, ա՛յ, խաթաբալա կուզիք, էս է։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ի՞նչ իմ հոքում, ախպեր, վունց որ կոսիս, էնենց կու ժաժ գամ, միղքն ու վարձքը քու շլինքը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Հա՛, օղորմի քու հորը, էտենց ասա ու պրծի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Բաս հիմի հոքումես ձեռը վիկալնիմ ու խափով[5] բերիմ, է՞լի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Արի ու գելի գլխին ավետրան կարթա։ (Միամիտային։) Տո՛, հոքումետ ձեռը ո՞ւր իս վիկալնում, յա խափով[6] ուր ի՞ս բերում, դուն էն տղին աղավարի ասա իմ մագիեր թե, համեցեք ասա՛, աղջկաս վունց որ կուզիս տիս իմ տանը ու օչով էլ չի ըլի, ասա՛… թե հավնի ուզե, ախպեր, թե չէ ու նա իր համա, ու իմ ապրանքը ինձ համա քութա ու քուլափ։ (Առանձին։) Թե մե վուտը կու տուն դնե, իս գիդիմ իժում։
ՄԻԱՄԻՏՈՎ
Հա՛, էտ օրինավուր իս ասում, Գարասիմ Յակուլիչ, ջուխտ աչքիս։
Ուզում է դուս գնա։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Ը՜, ը՜, ինչ իք ասում, Իսայի, թե բանը դժարացավ մե էրկու հարուր էլ ավելցու. ջահանդամը նրա գլուխը։
ՄԻԱՄԻՏՈՎ
Էտենց խոմ տրտինգ անելով գու քա։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Բաս խաբարին մնում իմ, Իսայի ջան… արի ճաշն էլ մետի ուտինք։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ճաշի էդնեն գու քամ, Գարասիմ Յակուլիչ, կնգաս աճկիրը ավտաս ջուր դառավ տանը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Խիղճը միղքս գալիս է, ա՛յ։ (Միամիտովին։) Արի՛, թե ինձ կու սիրիս… քեփս մի կոտրի, կնգատ էլ կու ապսպրինք։
ՄԻԱՄԻՏՈՎ
Էտենց բաշուստա՛. խաթրըտ վո՞ւնց կու կոտրիմ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Բարով գնաս ու հիդ գաս։
ՄԻԱՄԻՏՈՎ
Բարով մնաս։
Դուս է գնում։
ՏԵՍԻԼ Է
ՄԻԱՄԻՏՈՎՆ ու ՄԱԽԼԱՍՈՎԸ քուչումը, ՕՅԻՆԲԱԶՈՎԸ բագումը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Դրուստ խելքի աղքատ է էս մարդն, էլի։
ՄԻԱՄԻՏՈՎ, Մախլասովին։
Շինեցի քու բանը։ Արի էսենց խոսելով գնանք։
ՄԱԽԼԱՍՈՎ
Спосибо, Իսայի ջան։ (Հիդ մտիկ տալով ու գնալիս։) До свидания, милая Mapгapитa.
ՏԵՍԻԼ Ը
ՕՅԻՆԲԱԶՈՎ, մենակ, բագումը։
Ձիր արիվը, իմ Մարգրիտի բանը շինվում է։ Աբա Գարասիմ Յակուլիչ։ Քանի մարդու գլխին օյին իս էկի, հիմի դուն գիդիս վունցորք քու գլխի մոտ պարզ էրես դուս գու քաս։
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
ՏԵՍԱՐԱՆ Ա
ՏեՍԻԼ Ա
ՕՅԻՆԲԱԶՈՎ, մենակ։
Բանս լավ է գալի. ամեն կռնեմեն յոնղըրնիրը ձգիլ իմ, փեյիքրի աբլաբուդի պես դամբս սարքիլ իմ. գու քա պարուն փեսացուս, ճանջի նման բզզալով, թըխք (Ձեռը ձեռին խփելով։) դամբումս դեվեր կու ննգնի։ Շատ բզ՛զ, զզ՛, զզ՛ կոնե, ամա էլ իմ չանգերեմեն օչով չի կանա գնա։ Չէ, հիմի մեկն ու մեկը վուր ասում ին, թե փեյքարն ասում է գարշելի անասուն է, ի՞նչի, մե ձիզ իմ հարցնում։ Շան պես մարդիկ է կտրտում, թե գիլի պես ու ասլանի պես մարդիկ է կուլ տալի, ինչո՞վ է նա փիս։ Ինչ աստուձ շնուք է տվի, էն շնուքով է ապրում, ախար գազանի պես ակռիք չունե վուր է կծելով իր կերակուրը ճարե, թռչունքի պես թիվիր չունե վուր իր թռչիլով ապրե, բաս ի՞նչ անե խիղճը վուր օթախի քնջներքումը աբլաբուդեք չսարքե։ Հիմի չիք ուզի վուր վուտներով ման գա ու էնենց կերակուրը ճարե, գանա չիմ գիդի, էն սհաթիս կու թողնի<ք>, հա՛։ Ղուրթ, շատ վուր փիքր իմ անում է, էս աշխարքը մեկս մեկու ուտելու է ստիղծած։ Էրեխա վախտը լսում էի, <Ժանգմա թոփի, թոփմա մգելի, մգելմա թխա, թխամ վենախի շեճամա.> իս հենց գիդեի էս դիփ տուտուց մարդկերանց ասած բանիր է, ամա հիմի վուր լավ հեսաբ իմ անում, ղուրթ վուր մեկզմեկու ուտում ին, մե թռչունք մեկելին է ուտում, մե անասուն մեկելին, մարդու աչքը խո զարթնի խուզը ի՞նչը կու կշտացնե։ Ինչ բաբաթ, բաբաթ անասուն ասիս, թռչունք ասիս, նրա փուրն է դեվեր գնում։ Գալիս է հիմի մարդու հիրթը, խուզն է անուշ անում նրան, դառնում է խո՜ւ… ուզ. խուզ էիր ասում է ու խուզ դարձիր։ Ամա ի՞նչի վրա միտս էկավ էստունք, հա՛, փեյքրի վրա, չէ, փեյք<ի>րի վրա կի չէ, իմ արարմունքի վերա։ Հիմի իս միթամ խափեփա իմ, ո՞ւմ ինչ զեթ իմ անում, ախպեր. թող ինձ օչով չխափե, իս էլ օչովու չիմ խափի, հիմի էսենց վուր չժաժ գամ դուք իք ուզում իմ աղջկան, գանա, չիմ գիդի, ավտաս դռնիրս կոտրտիք։ (Սհաթը հանում է։) Ջեր սհաթի վիցն է, ի՞նչ շուտ է մթնանում, ախպե՛ր։ Կես սհաթվան էդնեն Միամիտովն ու փեսացուս գու քան, հեստի հանգն ընթունիմ, վուր է աչքիրն արլան<դ>վա անիմ իմ պարուն փեսացվին։ Ջեր հալա մոհրաթ կոնիմ, է՛, իժում հեստի բաներու վրա կու խոսիմ հիդը, վուր սուրբ համարե ինձ։ Ինչրու սհաթի ութին մե քանի ղոնաղ ապսպրիլ իմ, նրանք էլ գու քան, իժում… իժում դուս կու բերիմ իմ կարտինկա Մարգրիտին, տեսնիմ թե էնղադա խալխումը էս քու պարուն Մախլասովը ի՞նչ կոսե։ Ի՞նչ պիտի ասի։ (Ուսիրքը վիր է քաշում։) Կու ամանչի ու նշանը կու տալ տամ, էլի։ Ամա, վայ թե էն մեկի հանգը գդակը վիկալնե ու ասե բարով մնաք։ Վո՞ւնց կանա, իս էն մարթն իմ, աստուձ է վկա, էնդի էվիտ գլուխը կես կոնիմ։ (Ձեռով։) Իմ խափիլը հեշտ բան չգիդենաք։
Դուս է գնում։
ՏԵՍԻԼ Բ
ԳՐԻՔՈՒՐ. ավիլը ձեռին. շտապով իստկում է հայաթը. ետով առաջ է գալի։
ԳՐԻՔՈՒՐ
Ձլիվ բաց չէլավ Մարգրիտի բաղդր, ամա երանի գիդենամ թե ուզողն ով է։ Ձիր արիվը, հնդումթա կու տանե, հա՛։ Ամա ի՞նչ հանդը զուքիլ ին վուր առաջի մտիկ տալով հրեշտակ կու էրևա, բոյին էլ մե էրկու մատն ավելցրին։ Փուղը ինչ հանգի բան է, կես օրումը մե ջուխտ բատինկեն կտրիլ տվին, ամա ինչ կրնգնիր ունե, էն չաթուքեսնիրու շատ ղըքնիրը տեսիլ ի՞ք, էրկու էն էնղդա կրնգնիր ունե։ Միամիտովի կնգա շուրիրն էլ հաքցրին, դրուստ հենց կու գիդենաս վուր է էն Նատալիեն ձևած կանգնած ըլի… Է, աստուծ, վիրջը բարի անե։ Լավ աղջիկ է, արիվս վկա։ Հիմի ի՞նչ անինք էքուց վուր է էրեսը կու լվանա ու էլի էն Մարգրիտը կուլի։ Սիրունութինն ու ղղճութինը աստծու միղ է։
Դուռը թըղթըղկեցնում ին։
ՏԵՍԻԼ Գ
ՆԱ ու ՄԱԽԼԱՍՈՎԸ
ԳՐԻՔՈՒՐ
Վա՜յ մե, ջեր բանս չիմ պրծի, ղոնաղնիրը գալիս ին։ Օղոնդ ոմքնու նշանվածտեքի ու հարսանքի ձեն ասա՛, թե չէ էն սահաթին կու վազին։ Աբա թե մեռլի վրա էլ էհենց շուտով գնան։
Ավիլը վեր է դնում, գնում է դուռը բաց է անում։
ՄԱԽԼԱՍՈՎ
Միամիտով, здесь любезный?
ԳՐԻՔՈՒՐ
Չէ, աղա չէ, էստի չէ, հորես գու քա։ Թե հրամանքդ էլ ղոնաղ իս, համեցեք դիվիր գնա։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ի՞նչ ղոնաղ. գանա ղոնաղնի՞ր պիտի գան։
ԳՐԻՔՈՒՐ
Վա, բաս աղես ախչըկան նշնում է էս գիշիր։
ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։
Что то не так. Թե ուր է օչով չի ըլի, կոսե։ (Խուրը փիքրն է մտնում. իժում ձեռը բռնում է Գրիքուրինըմ առաջ է բերում։) Անունտ ի՞նչ է, ախպեր։
ԳՐԻՔՈՒՐ
Գրիքուր։ (Առանձին։) Էս ո՞վ է։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ախպեր Գրիքուր, էս քիզ մե թուման, ինձ մե լավութին արա՛։
ԳՐԻՔՈՒՐ, առնելով։
Ի՞նչ ղուլուղ կա, աղա՛ ջան։
ՄԱԽԼԱՍՈՎ
Արիվտ սիրիս՝ մե ինձ ասա, ի՞նչ հանգի աղչիկ է Մարգրիտը։
ԳՐԻՔՈՒՐ, առանձին։
Կուլի ուզողը սա ըլի։ (Մախլասովին։) Իս ու իմ արիվը, լավ աղջիկ է, էսղադա տարի էստի ղուլուղ իմ անում, մե օր մե փիս խոսք չիմ իմացի նրամեն։
ՄԱԽԼԱՍՈՎ
В самом деле? …Ղո՞ւրթ։
ԳՐԻՔՈՒՐ
Արիվս վկա, ղուրթ իմ ասում։
Առանձին փուղը տընտղում է։
ՄԱԽԼԱՍՈՎ
Նստիլ վիկենալը ի՞նչ հանգնումն է։
ԳՐԻՔՈՒՐ
Ի՞նչ հանգը պիտի ունենա, վունցոր աղջիկը, էն հանգի նստում էլ է, վիր էլ է կենում։
Փուղը ջիբն է դնում։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ձե՞նը։
ԳՐԻՔՈՒՐ
Ձենն էլ աղջկա ձեն ունե։
ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։
Чудак какой, знаешь Գրիքուր, կուլի վուր է Մարգրիտին իս ուզիմ։
ԳՐԻՔՈՒՐ
Բաս ձիր հրամանուցն ին մնում, աստուծ անփոշնելի անե, աղա ջան։
ՄԱԽԼԱՍՈՎ, Գրիքուրի ուսին ձեռը խփելով։
Спасибо, любезный, ամա բանը ջեր վերջացած չէ, մեկ էլի պիտի լավ տնդղիմ։
ԳՐԻՔՈՒՐ
Վա, գանա նուր պետք է տընտղի՞ս։ Ասում ին, թե տեսիլ էլ իս ու հավնի՞լ էլ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Да, ամա մեկ էլ պետք է լավ տեսնիմ։
ԳՐԻՔՈՒՐ, առանձին։
Ա՛յ, ձիզ թազա բան։ (Մախլասովին։) Համեցեք, աղա ջան, դիվիր գնացե՛ք։
ՄԱԽԼԱՍՈՎ
Չէ, ինչրու Միամիտովը չի գա, չի ըլի։ Ամա վուր ուզենաս Գրիքուր, (Մե ձեռով ճիտ է անում։) մե լավ լավութին էլի կոնիս։ Բռնե, ջեր էս ա՛ռ։ (Ծուցեմեն փուղ է հանում ու տալիս է. Գրիքուրը սաղ տարածի պես կանqնում է։) Boзьми, 6paт, միթամ քու աղեն իմ։
ԳՐԻՔՈՒՐ, փուղը առնելով, առանձին։
Մարգրիտի բաղդն ունիմ, թաղդս մե օր բաց էլավ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Վո՞ւր օթախումն է նստած Մարգրիտը։
ԳՐՔՈՒՐ
Ա՛յ, հենց էս օթախումն է, աղա ջան։
ՄԱԽԼԱՍՈՎ
Բաս, Գրիքուր ջան, ինձ չի՞ս կանա մե էնպես օթախ տանի, վուր է ինձ օչով չտեսնե ու իս Մարգրիտին կանենամ լավ բաբաթ տնդղի։
ԳՐԻՔՈՒՐ
Չի իլի, աղա ջան, վուրթենն էլ գնանք կու տեսնին։
ՄԱԽԼԱՍՈՎ
Բաս մե սանդուխտ չունիս, յա իքմին, վուր էս տկոշկեքեն մտիկ անինք։
ԳՐԻՔՈՒՐ
Վո՞ւնց կուլի, աղա ջան, աղես վուր վրա հասնի ի՞նչ կոսե։ (Օյինբազովի հազի ձենը գալիս է. Գրիքուրը շտապով։) Ա՛յ, հորեն աղես գալիս է, համեցեք դիվիր գնա՛։
ՄԱԽԼԱՍՈՎ, շտապով։
Չէ, իս դուս կեհամ քուչեն, աղետ վուր հիդ գնա, վունցոր ըլի մե սանդուխտ դի էտի, ու ինձ իմաց արա։
Էլի Գրիքուրի ձեռը փուղ է դնում ու դուս է վազում։
ԳՐԻՔՈՒՐ, ավիլը վիկալնելով փուղը տնդղում է։
Էս ինչ լավ տղա է էլի, ախպեր. թե էսենց ամեն խոսքին էս էսղդա փողիր համբրից ինձ, մե տարումը կու հարստանամ։ (Էլի փուղը տնդղում է։) Է՜յ գիդի փուղ, քանըսի ձեռնեքեն ջիբն իս անցկացի, ու իժում ջիբեմեն ձեռը։ Յարաբ, ո՞վ է մոգոնի էս փուղը։ Ի՞նչ ասիս դիփ էս փուղեմեն է դուս գալի, միր ապրիլն էլ փուղի համար է։
ՏԵՍԻԼ Դ
ՕՅԻՆԲԱԶՈՎ, ԳՐԻՔՈՒՐ
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էտ ի՞նչ փուղ է։
ԳՐԻՔՈՒՐ
Վունչիչ, աղա ջան, իմ փուղն է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Բաս հիմի օչովի մոդ չէի՞ր խոսում։
ԳՐԻՔՈՒՐ
Չէ, աղա, ինձ ու ինձ էի խոսում։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Բեհեսաբ իս անում, իս տեսա, վուր օքմին դուս գնաց։ Ո՞վ էր, ասա՛։
ԳՐԻՔՈՒՐ, առանձին։
Ո՛հ. էս ինչ մարդ է, սրամեն օքմին բան չի կանա թախկացնի։ (Օյինբազովին։) Է՛հ, աղա ջան, էսղադա տարի քիզ հավատարիմ ծառայիլ իմ, քիզմեն ի՞նչ թախկացնիմ. ումն օր էս գիշիր մնում իս նա էր, էս փուղն էլ նա էրիտ ինձ։ Ինչ հանգի էլ բար<ի> իմ խոսի Մարգրիտի համա, թո՛ղ աստուծ իր հոգուն հասցնե։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Իժում էտ փուղը քիզ ի՞նչ էրիտ։
ԳՐԻՔՈՒՐ
Վա՛, բաղշից, աղա ջան, բա՜ս։ Ամեն առուտեհան Մարգրիտի համա, էստու համա էի աղանչաք անում։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Վիրչն ի՞նչ ասավ, ախար, է՜։
ԳՐԻՔՈՒՐ
Աղանչաք էր անում, թե ինչրու Միամիտովի գալը մե սանդուխտ ճարիմ վուր էս ակոշկեմեն Մարգրիտին թամաշա անե։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Իժում ի՞նչ ասիր։
ԳՐԻՔՈՒՐ
Քիմեն հրաման չունեի, աղա ջան, վո՞ւնց կու համարձակվեի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, ջիբեմեն փուղ է հանում տալիս է։
Ա՛ռ, հրամտնն էլ տվիլ իմ, էս մե մանեթն էլ քիզ փեշքաշ, գնա վունցոր ըլի մե սանդուխտ գթի, էնդի ննգած կուլի, ու թող էնղադա թամաշա անե, ինչ ղադա սիրտն ուզե, ամա չասիս թե իս բան գիդիմ, թե չէ հոգիտ կու հանիմ։
ԳՐԻՔՈՒՐ, փուղը առնում է ու բարձր ձենով։
Է՞րախա իմ, աղա ջա՜ն։ (Ու դուս գնալով, առանձին։) Աստուծ վուր կու տա, էրկու ձեռով է տալի։ Երանի իմ աղեն մե տասն աղջիկ ունենա Մարգրիտի նման մարթու տալու։
Դուս է վազում։
ՏԵՍԻԼ Ե
ՕՅԻՆԲԱԶՈՎ, մենակ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Ձիր արիվը, իմ դամրի թիլիրը մեկն էրկուսով ավելցավ։ Մե գնամ դիվիր, Նատալիին նստեցնիմ, մե խաղ էլ ասեցնիլ տամ, խիլքեմեն կուլի փեսացուս։
Շտապով գնում է աջու կուռը։
ՏԵՍԻԼ Զ
ԳՐԻՔՈՒՐ, ՄԱԽԼԱՍՈՎ
ԳՐԻՔՈՒՐ, Շտապով դուս է վազում աջու կռնեմեն։
Էն անիծած սանդուխտն էլ կոտրած է, ի՞նչ անիմ. ուսիս վրա կու կանգնեցնիմ։ (Դուս է գնում. Մախլասովի հիդ տուն է գալիս։) Աղա ջան, սանդուխտ չկա, ա՛րի, թե ուզում իս, ուսերուս վրա կանգնի։
Մոդ ին գնում, ակոշկի տակը։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ա՛յ, էն ի՞նչ է ննգած։
ԳՐԻՔՈՒՐ
Հա՛։ (Առանձին։) Ա՛յ, ախմախ, միտքդ ուր էր կորի։ (Բարձր։) Շաքրի բոչկա է, միր տանով հարիրներով է ածած, փետի մագիար էտ ինք էրում, ամա տեսնիմ լա՞վն է։ (Մոդ է գնում, տնդղում է. գլորում է. դես ու դեն։) Լավ է, աղա ջան, ամ ա վունց գլուխ ունե, վունց վուռք։
ՄԱԽԼԱՍՈՎ
Հաջաթ չէ, վունցոր ըլի կու կաղնիմ վրեն։
Բոչկեն բերում իհ ակոշկի առջիվը կանգնեցնում ին։
ՏԵՍԻԼ Է
Ակոշկի շուշերումը էրևում է, վուր Օյինբազովը բերում է Նատալիին նստեցնում է, ու խաղի ձեն է դուս գալի։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ախ, ո՞վ է էս խաղն ասում։
ԳՐԻՔՈՒՐ
Ո՞վ պիտի ասի, էն բարակ սիրուն ձենը Մարգրիտի ձենն է։ (Հիդ է գնում ու առանձին։) Ամա կարծում իմ վուր էս ձենը Մարգրիտի ձենը չէ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Մե ա՛րի ինձ օթկե։
Գրիքուրը մոդ է գնում օթկում է, Մախլասովը կանգնում է բոչկի վրա։
ԳՐԻՔՈՒՐ
Հա՛, սիրուն է, աղա ջան։
ՄԱԽԼԱՍՈՎ
Դրուստ հրեշտակ է, ամա դինջ կաց մե էս խաղին անգաճ դնիմ։
ԳՐԻՔՈՒՐ, առանձին. մե ձեռով բոչկեն բռնած։
Հալբաթտա հրեշտակ կու էրևա, մե լիղը սիպտկա դիղ ին բանցրի։ (Մախլասովին։) Լավ է, դեվեր արի, աղա ջան, բոչկեն չկոտրվի։
ՄԱԽԼԱՍՈՎ
Չէ, դուն ձեն մի հանի։ (Ժամանակ առ ժամանակ խան Գրիքուրին, խան առանձին ժողովուրդի կողմը հիդ մտիկ տալով։)Ах, как я счастлив, դրա ձենը որտումս տուն է գնում… и какая развязанная, прелесть, что за девица. Ի՞նչ գիդեի էսօր առուտեհան, թե էս հանգի բաղդի կու ռաստ գեի… իմ մամիդերուն ու դեղիդերուն վուր անգաճ էի դրի, ո՞վ գիդե վուրդի կու դեվեր գցեին ինձ… (Շլյապես վիր է կալնում։) Благодарю тебя, мой бог.
Օյինբազովի հազի ձեն է զալի, ուզում է դեվեր թռչի, ամա մեբաշ բոչկումը դեվեր <է> ննqնում. շլյապեն ձեռնեմեն վեր է ննqնում ու սցենի վրա գլորվում է. Գրիքուրը բոչկեն թողնում է, Շլյապի էդնեն է ըլում. Օյինբազովի էրկու ղոնաղ հիդը դուս ին գալի։
ՏԵՍԻԼ Ը
ՕՅԻՆԲԱԶՈՎԸ, ԷՐԿՈՒ ՂՈՆԱՂՆ ՈՒ ԳՐԻՔՈՒՐԸ, ՄԱԽԼԱՍՈՎԸ բոչկումը։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, չարանալով։
Էս ի՞նչ խաբար է։
ԳՐԻՔՈՒՐ
Վունչիչ, աղա։
Թաքուն նշներով իմաց է անում, վուր Մախլասովն է ու շլյապեն էլ շանց է տալի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Ի՞նչ իս օլրվում, տո՛, ջուղաբ տու, չի՞ս իմանում։
ԳՐԻՔՈՒՐ, ղոնաղներեմեն թաքուն շլյապեն շանց է տալի։ Գդակը առնում է ու տնդղում է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էտ ի՞նչ գդակ է։ Էստի օքմին կա՞։
ԳՐԻՔՈՒՐ
Օչով աղա, օչով չկա։
Թաքուն փիշը քաշում է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Տո՛, ի՞նչ իս փիշիրքս քաշում։ (Ղոնաղներուն հիդ մտիկ տալով ու տեսնելով վուր բոչկեն էնդի դրած է։) Էն բոչկեն էնդի[7] ի՞նչի է, տո՞։
ԳՐԻՔՈՒՐ, ղոնաղներեմեն թաքուն էլի փիշը քաշում է. ամա Օյինբազովը գնում է առաջ բոչկի մոտ, էն ժամանակ Գրիքուրը առանձին։
Առանց էն խելոք է, հիմի կի չէ վրա՛ ննգնում։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, բոչկի<ն> մոտ մոտ գնալով։
Ձիր արիվը, էստի ինչոր մեջը ժաժ է գալի։ (Գրիքուրին։) Տո՛, էստի օքմին կա՞։
ԳՐԻՔՈՒՐ
Օչով չկա, աղա։ (Առանձին։) Էս ի՞նչ կրակը ննգա, ղոնաղնիրու մոտ վո՞ւնց ասիմ, թե փեսեն բոչկեն ննգավ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, Իստակ բոչկին մոտ գնալով, Մախլասովը, վուրնոր էս խոսակցութենումը ինչրու հիմի գլուխը թաքուն դուս էր բերում խանդիսխան, իստակ բոչկումը կանգնում է։
Վայ մե, գո՛ւղ, օթկեցեք, թոկը բերե՛ք։ (Ղոնաղնիրը վրա ին թափում, Գրիքուրը մոդ է գնում, ինչոր ուզում է ասի. ամա Օյինբազովը անգաճ չէ դնում։) Դենը կորի, հրամզադա, քիզ ու սրան էս սհաթիս բիրթն իմ ղրգում։
ԳՐԻՔՈՒՐ, առանձին։
Խիլքեմեն էլիլ է։ (Բոչկեն վեր ին գցում. Մախլասովին դուս ին քաշում, Օյինբազովըն ու ղոնաղնիրը կռնիրը ղայիմ բռնում ին ու ղայիմ ձենով. «Ո՞վ իս, ի՞նչ իս ուզում, ի՞նչ բան ունիս։»)
ՄԱԽԼԱՍՈՎ, Օյինբազովի առջիվը չոքելով։
Eй богy, я нe виноват. (Առահձին։) Էս ի՞նչ խաթեն ննգա[8]։
ՏԵՍԻԼ Թ
ՆՐԱՆՔ ու ՄԻԱՄԻՏՈՎԸ
ԳՐԻՔՈՒՐ, Միամիտովին։
Մե արի, ախար, օթկե փեսեն է։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ի՞նչ փեսա։
ՄԱԽԼԱՍՈՎ, վեր է թռչում, վրա ննբնում Միամիտովին փաթթվելով։
Спасай меня, Исаи джан.
ՄԻԱՄԻՏՈՎ
Էս ի՞նչ խաբար է, էստի ի՞ս, քու պտռտելեմեն ջանս գնաց։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, աջովն ու ղոնաղնիրը Միամիտովին։
Էս ո՞վ է, կու ճանչնա՞ս։
ՄԻԱՄԻՏՈՎ
Վո՞ւնց թե կու ճանչնամ, էս միր փեսացուն է, ախար։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Փե՞սեն, էս ի՞նչ բան է։
ԳՐԻՔՈՒՐ
Օյինբազովին մոտ գնալով անգճումը ինչոր ուզում է ասի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, թաքուն։
Սուս կաց, տո, հարամզադա։
ՄԻԱՄԻՏՈՎ, Մախլասովին։
Մե ասեք, ինչ է պատահի, է՜։
ՂՈՆԱՂՆԵՐԸ
Էլ ի՞նչ պետք է պատահի՛լ էր, բոչկումը մե դեվեր էր ննգի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Տո՛, հեր օխնած, թե վուր մետի պետք է էկել էինք, բոչկեն ո՞ւր էիր ննգնում։ Դուն չէի՞ր վուր ինձ ասիր թե սհաթի 6-ին տանը կուլիմ։ Խան վուրդի ննգա, իան վուրթենը քու խաթիր։ Ախար առանց ինձ ո՞ւր էիր գալի։
ՄԱԽԼԱՍՈՎ, շուրիրը թափ տալով։
Маленькая ошибка, Իսայի։ 6-մեն մե չեթվերթ պակաս էր, դուս էկա հենց գիդեի ճամբին կու ռաստ գաս էստի, էկա ինչրու էստի, հարցրի քիզ, но сказали, что нету, էլ սիրտս չհամփիրից. ա՜յ, էս բոչկի վրա կանգնեցա ու ուզում էի Մարգրիտին մե էլի լավ տեսնիմ, вдpyг վուտս սլքվեցավ, դեվեր ննգա բոչկեն։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Հեր օխնած, իմ ախչկա տեսնելու խաթիր, ո՞ւր էիր բոչկեն ննգնում, համեցե՛ք դիվիր, աստուծ սիրիս բախշե միր անքաղաքավարութենին։ (Առանձին։) Շովին ձեռումս է։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ничего, ինչ էլավ էլավ, մոռանանք, пожалуста. (Իժում առանձին։) Bcё для тебя, милая Маргарита.
Գնում ին։
ՏԵՍԱՐԱՆ Բ
Հարուստ զարդարած սենյակ։
ՏԵՍԻԼ Ա
ՕՅԻՆԲԱԶՈՎ, ՄԱԽԼԱՍՈՎ, ՄԻԱՄԻՏՈՎ
ՕՅԻՆԲԱԶՈՎ, Միամիտովին։
Մարդ ի՞նչ բան ունենա քիզ պահ տա, հեր օխնած, մե քիչ վաղ կեհեիր, պատվական կու բերեիր հիտտ, էլ էս խայտառակութինը չէր պատահի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Վա՜, իս ի՞նչ միղ ունիմ վուր քու Մարգրիտի բաղդեմեն մե կես սհաթ չկանաց մուլափ էր տվի ինձ իր տանը։
ՄԱԽԼԱՍՈՎ
Да, ничего, մի նեղանա՛ք, ձեռս չկոտրեցի ու վուտս։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, Մախլասովի ձեռը առնելով։
Բաշխե, пожалуста, իս մեբաշ վախեցա. գուղիրը խիստ շատացիլ ին, ամա դուն էլ, հեր օխնած, մե ձեն կու հանեիր թե ո՞վ իս, է։
ՄԱԽԼԱՍՈՎ
Да, стоит ли об этом говорить.
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Մախլաս, միր բարեկմութինը լավ չսկսվեցավ, ամա հույս առ աստված վուր լավ կու վիրջանա։
ՄԻԱՄԻՏՈՎ, Մախլասովին։
Դուն ինձ ասա՛, էլի լա՞վ աչկով տեսար։
ՄԱԽԼԱՍՈՎ
Վունցոր տեսիլ էի առուտեհան, էլի էնպես էր։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Փեսա ջան, դուն էստի հանգստացի մե քիչ, էս սհաթիս գալիս իմ։
Դուրս է գնում։
ՏԵՍԻԼ Բ
ՄՆԱՑԱԾՆԻՐԸ, բացի ՕՅԻՆԲԱԶՈՎԸ
ՄԱԽԼԱՍՈՎ
Ի՞նչ ասա՛վ, փեսա ջան, կոսե։ Какой я ещё փեսա?
ՄԻԱՄԻՏՈՎ
Վա՛, փեսեն ի՞նչ հանգի կուլի, մեկ քուչումն իս տեսի, մեկ էլ ակոշկեմեն։ Իս վուր նշնվում էի, Խոջի վանքումը բերին, էնենց մեկ անցկացրին, քեփումս էկավ, պրծավ գնաց, թե չէ, հեր օխնած, էտենց ակոշկեմեն տնդղիլը ո՞վ կու թողնե, էլի բաղդ ունիս, վուր էտենց ռաստ է էկի։
ՄԱԽԼԱՍՈՎ
Дa, Իսայի ջան, բաղտավուր իմ։ Էլ ուշկ ու մտկեմես չի հիռանում Մարգրիտը։ Ի՞նչ էլավ, ի՞նչի դուս չէ գալի Մարգրիտը։
ՄԻԱՄԻՏՈՎ
Հորես դուս գու քա, ի՞նչ իս շտապում, հեր օխնած, մուլափ ղոնաղնիրն էլ մոդ ըլին, է՜։ Հիդ նստի էստի։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ղոնաղնիր ի՞նչ հարկավուր է էստի, էս գիշիր խո նշվանտեք չէ։
Մտնում են էրկու ղոնաղ։
ՄԻԱՄԻՏՈՎ, վեր է կենում. ճանչնում է։
Էս<…>
Մեկզմեկու ձեռնին տալի ու անուննիրը ասում ին։
ԳՐԻՔՈՒՐ
Չայ է տուն բերում, թավազա է անում դիփունանցը, Գեվուրքն էլ սուխարի։
1-ԻՆ ՂՈՆԱՂ
Իսայի Պետրովիչ, ասում ին բամբակը խիստ է վեր ննգի։
ՄԻԱՄԻՏՈՎ
Իս ի՞նչ իմ հոգում, իս ինչ ունեի ծախեցի ու…
2-ՐԴ ՂՈՆԱՂ
Խոսքն էլ էն է վուր ով փուղ ունի առնե[9] ու պահեն[10]։
ՄԻԱՄԻՏՈՎ, Մախլասովին։
Իս վուր քու տիղ ըլիմ, էս սհաթիս մե չուրս-հինգ հարուր թումնի բամբակ կու առնիմ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Չէ, իս բամբկումն ու բրթումը բան չունիմ։
2-ՐԴ ՂՈՆԱՂ, առանձին։
Բրթումն, ասում է, բան չունիմ, էն կի չի գիդի, վուր իր բանը իստակ բուրթ է։
ՏԵՍԻԼ Գ
ՆՐԱՆՔ, ՕՅԻՆԲԱԶՈՎԸ
ՕՅԻՆԲԱԶՈՎ. տուն է գալի։
Ի՞նչ մշկուլ իս նստած, փեսա՛ ջան։
ՄԻԱՄԻՏՈՎ
Տո՛, մըշկուլ էլ կուլի, ավել էլ։ Ասա տուն գան, էլի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Այ, հորես դուս գու քան, մե քիչ վախեցավ խիղճ Մարգրիտս, ի՞նչ գիդեր թե իր մարթացուն էր։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ղուրթ վուր իս վինովատ իմ։ (Առանձին։) Бедная моя, Mapгарита! (Օյինբազովին։) Բաղդավուր իս վուր էտպես սիրուն աղչիկ իս ունեցի։ (Ղոնաղնիրը Միամիտովի անկճումը քչփչում ին։) Աբա, բաղտավուրը ավելի իս իմ վուր իմ կինքս հորեսի դենը դրա հիդ մետի պիտի անցկացնիմ։
ՄԻԱՄԻՏՈՎ. ղոնաղներուն։
Բաղդ ասա՛, ախպեր ու ասծու կամք։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Է՜, դուն ինձ հիմի իստակ սրտով ասա՛, փեսա ջան, խո դրուստ ուզում իս, վուր էստի էլ ասեկոսե չդուս գա։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ի՞նչս ասում, это разве шутка?
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Իս էլի էտ իմ ասում փեսա ջան։ Մեր իջրարն էնենց էլի վուր գաս էստի աղջկան տեսնիս, հավնիս ուզիս, չհավնիս չուզիս ու զարթնի միղ օչով չէ պետկ է գիտացիլ էր, էլի վուր իս միղավուր չիմ ու ոչով էլ չէր իմանա։ Ամա իս ինչ գիտեի թե բոչկեն դեվեր կննգնեիր։ Ձեն ու ձենի վրա, են երկու մարդն էլ վուր հինգ օթախի դենն էին վրահասու ելան էս բանին։ Ամա իս էլի ազնիվ կու ժաժգամ քի մոտ չունքի դուն էլ ազնիվ տղաիս։
1-ԻՆ ՂՈՆԱՂ. Միամիտովին։
Ինչ է խոստովնեցնում։
2-ՐԴ ՂՈՆԱՂ
Բաժնքի վրա կուլին խոսում։
ՄԻԱՄԻՏՈՎ
Է փեսա ու աներ, ինչ ամութ է վուր խոսին։
ՄԱԽԼԱՍՈՎ. ձեռն առնում է Օյինբազովի։
Благодарю, ինչ իք ուզում ա՞սի։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Էլի էն իմ ասում, փեսա ջան, վուր հանաք մասխարութին չէ, աղչկաս բեդնամ անիլը, քանի դուս չէ եկի, էլի վունց որ կուղիս կու վերջացնինք քու մոտ։ Ամա թե դուս էկավ ու իժում հիդ կանգնեցար, իստակ նրա բողազն էլ դուս կըկտրիս իմն էլ։
ՄԱԽԼԱՍՈՎ, առանձին։
Странно! (Օյինբազովին)։ Իս արմնում իմ Արտեմ Յակուլիչ, թե էտենց ինչի իս հիտս խոսում, կուլի իմքին պակասութին ունենա։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Չէ, ախպեր, ինչ աչկովտ տեսիլ իս ու անկճովդ իմացիլ իս էլի էն աղջիկն է, ամա ինչ էն մե տղեն մե բան արավ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ո՞վ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
(Նրա անկճումը։)
ՄԱԽԼԱՍՈՎ
Հա՛, կու ճանչնամ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Հա՛, հենց նա, աղջկա հերն ու մերը հենց գիտեին թե էն է էն սհաթին նշան պետք է տա, ամա էն անհավատը գդակը վիկալավ ու փախավ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ax, как это не благородно.
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Իս էլ էտ իմ ասում, փեսա ջան, աչկիրս էնդումեն դեսը կոտրվեցավ, էլ ջհել տղի հավատալը դժվարացավ։
ՄԱԽԼԱՍՈՎ
Помилуйте, Արտեմ Յակուլիչ, ի՞նչ իք ասում, իմ կինքեմեն իփրո հիշտ կու վիկալնիմ ձեռս, քանս Մարգրիտեմեն։
Օյինբազովը պաչ է անում նրան ու դուս է գնում։
ՄԱԽԼԱՍՈՎ, մոտ է գնում Միամիտովի ու ղոնաղնիրու մոտ, նստում է ստոլի բոլորքը։
Հա, ինչ ի՞ք ասում էսղադա էրգար։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ուրիշ ի՞նչ խոսելու ունինք, քու բանն իմ հիդ ասում սրանցը։
1-ԻՆ ՂՈՆԱՂ
Գիդենաս, փեսա, վուր լավ աղջիկ է ու լավ կնգութին կոնե քիզ։
Մախլասովը գլուխը վիր <է> բերում։
2-ՐԴ ՂՈՆԱՂ
Դեմքով էլ րաուճիրս աղչիկ է, էլի։
ՄԻԱՄԻՏՈՎ. ձեռնով բոթում է նրան ու առանձին։
Այ, ախմախ րաուճիրսը վո՞ւրն է, թե մե էրկու աղջիկ կան սիրուն, նա էլ վրա երիքն է։
ՄԱԽԼԱՍՈՎ
Իմ աչքումը, ախպեր, սրա պես սիրուն իսկի քաղքումը չկա էլ ու…
Շուռ է գալի իր ստաքանը վիր է կալում. էրկու ղոնաղը Միամիտովի մոտ ուսիրքը վիր ին քաշում։
ՄԻԱՄԻՏՈՎ
Իս վուր ձիզ ասում իմ, ասծու բան է։
ՄԱԽԼԱՍՈՎ
Մոտ է գալի նրանց մոտ. էն սահաթվեց դուռը բաց է ըլում ու Օյինբազովը ձեռը բռնած Մարգրիտին դուս է բերում էնպես զուքած, ինչպես Գրիքուրը ասավ։ Ղոնաղնիրը վիր ին կենում ու Միամիտովը ասում է Մախլասովին։ Ա՛յ, հիղ մտիկ տու քու դուշինկեն էլ դուս էկավ։
ՏԵՍԻԼ Դ
ՆՐԱՆՔ, ՕՅԻՆԲԱԶՈՎԸ ու ՄԱՐԳՐԻՏԸ
ՄԱԽԼԱՍՈՎ, ստաքանը վեր է դնում աջու ստոլի վրա ու էնղանցեվետ գլուխ է տալի Մարգրիտին։ Նա էլ էնղանց գլուխ է տալի, ու Օյինբազուվը նստեցնում է նրան դիվանի վրա առանձին։
В том же платьи, красотка моя.
ՕՅԻՆԲԱԶՈՎ, մոտ է գալի Մախլասովի ձեռը բռնում է ու մոտ է տանում Մարգրիտի մոտ։
Արի, փեսա՛ ջան, աստուծ միասին ծերացնե էս քու հավնած Մարգրիտիտ հիդ։
ՄԱԽԼԱՍՈՎ, ձեռն առնում է Մարգրիտին. նա էլ վուր վիր է կենում թեթեվ գլուխ է վեր բերում մեբաշ Մախլասովը ձեռը թողնում է ու սախտ արած մնում է։ Առանձին։
Ax, աստուծ, что за пepeмeнa?! (Էլի հիդ է մտիկ աում։) Ей богу, էս նա չէ։
ՄԻԱՄԻՏՈՎ, մոտ է գալի։
Վա, ի՞նչ իս անում հեր օխնած։
ՄԱԽԼԱՍՈՎ
Էս նա չէ։
'ՄԻԱՄԻՏՈՎ
Վո՞ւնց թե նա չէ, գժվի՞լ իս։
Ղոնաղնիրը քչփչում ին։ Գրիքուրն ու Գեվուրքն էլ[11] ին քչփչում։
Օյինբազովը մոտ է գալի Միամիտովի մոտ մեկել կռնեմեն։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Հա՛, ի՞նչ է, սիվ կատու անցկացա՞վ։
'ՄԻԱՄԻՏՈՎ
Տո՛, սիվ կատու կի չէ, ասում է, Մարգրիտը չէ։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, բարձր։
Ի՞նչս ասում, փեսա ջան, վո՞ւնց թե Մարգրիտը չէ, աբա սրանցը հարցրու։
ՄԱԽԼԱՍՈՎ, հիդ է մտիկ անում էլի Մարգրիտի կուռը, անձին, աչքիրը սրբելով։
Էրազում իմ, թե էս ի՞նչ բան է, не понимаю.
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Է, էլավ փեսա ջան, մի՛ սպանի խիղճ աղջկաս, գնա կշտին նստի, նշանը իրան տու։
ՄԱԽԼԱՍՈՎ
Փետացածի պես մնում է, Օյինբազովն ու Միամիտովը զոռով ձեռը բռնում ին ու տանում ին Մարգրիտի կշտին նստեցնում ին։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Աստուծ անփոշմնելի ա՛նե։
ՄԻԱՄԻՏՈՎ ու ՂՈՆԱՂՆԻՐ
Ամե՛ն։
ՄԱԽԼԱՍՈՎ, լավ տնդղելով Մարգրիտին, մեբաշ վիր է թռչում։
Hy, хоть убейте меня, սա նա չէ՛։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, մոտ է գալի։
Պարուն փեսա, դուն հանաք իս անում, թե ղո՞ւրթ իս ասում։
ՄԱԽԼԱՍՈՎ
Կուլի հանաքը դո՞ւք իք անում, իս իսկի հանաք չիմ անում։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Վուր հանաք չիս անում, արի նշանը տու, է՞լի։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ի՞նչ, նշա՞ն, никогда!
ՕՅԻՆԲԱԶՈՎ, յախեմեն բռնում է։
Իս քիզ համով ասում իմ, ախպեր, արի նշանը տու, թե խիլք ունիս, թե չէ դուն ինձ չիս ճանչնում, ինձ Արտեմ Յակուլիչ Օյինբազով կոսին։
1-ԻՆ ՂՈՆԱՂ
Արտեմ Յակուլիչ, ի՞նչ քաղաքավարութին է, էլի համով պրծնիք բանը։
Միամիտովն էլ մոտ է գնում մեկել կռեմեն Մախլասովի մոտ։
ՄԻԱՄԻՏՈՎ
Քու արիվը, լավ բան չիս անում. քիղք է խիղճ աղջիկը։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ա՛յ, խաթաբալա գուզիս, էս է։ (Էս ժամանակ Գեվուրքը մոդ է գնում ստոլի մոտ ու Մախլասովի ստաքանը վիր է կալնում. Մախլասովը նրան տեսնելով մեբաշ ճակտին ձեռը խփելով ու Օյինբազովիմեն ազատվելով, հարցնում է։) Послушай, послушай, էսօր վուր մե աղջիկա էդնեն գալիս էիր, վո՞ւրդի է էն աղջիկը։
ԳԵՎՈՒՐՔ
Էնթի օթախումն է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, էն սհաթին նշան է տալի նրան, վուր սուս կենա, ամա նա չէ իմանում, Օյինբազովը ջգրեմեն ճակտին մուշտի է խփում։
Վա՛, էս մեկը մտես ննգավ։
ՄԻԱՄԻՏՈՎ
Ի՞նչ աղջիկ, տո։
ԳԵՎՈՒՐՔ
Վա, միր աղջիկ պարունը, աղա։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Կորի, տո՛, հարամզադա։
ՄԻԱՄԻՏՈՎ, Օյինբազովին հիդ քաշելով։
Նատալիե՞ն։
ԳԵՎՈՒՐՔ
Հրամելիս։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ах, вы машеники, развойники, տո, ինձ էստի՛ խափո՞ւմ իք։
ՄԻԱՄԻՏՈՎ, մեբաշ դուս է գնում, Օյինբազովը ձեռը բռնում է, վուր չթողնե։
Մե մուլափ, քո հորն օղորմի, է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ
Արի ու էշը ցխեմեն հանե հիմի։
ՄԱԽԼԱՍՈՎ, շլյապեն վիր է կալնում, ուզում է դուս գնա։
ՄԻԱՄԻՏՈՎ, դռանը ռաստ է գալի։
Մուլա՛փ, մուլա՛փ, ախպեր։
Զոռով Նատալիին տուն է բերում։
ՏԵՍԻԼ Ե ՈՒ ՎԵՐՋԻՆ
ՄԻԱՄԻՏՈՎԸ, ՆԱՏԱԼԻԵՆ ու ՄՆԱՑԱԾՆԻՐԸ
ՄԻԱՄԻՏՈՎ
Սրան խո չի՞ս ասում, ախպե՛ր։
ՄԱԽԼԱՍՈՎ, ուրախանալով վրա է ննգնում Նատալիին ու փաթթվում է։
Այ, իմ ուզած աղջիկը։
Նատալիեն ծիկա է տալի, Մարգրիտը թուլանում է։
ՄԻԱՄԻՏՈՎ, ծնգան խփելով։
Վո՞ւնց թե քու ուզած աղջիկը է. ախմախ, ի՞նչ բեհսաբ նամաղուլ իս անում[12], սա խո իմ կնիկն է։
ՄԱԽԼԱՍՈՎ
Ի՞նչ, քու կնի՞կն է։
Էրկու ձեռով գլխին խփում է։
ՕՅԻՆԲԱԶՈՎ, առանձին։
Աստուծ գիդենա սաղ չի՛մ դուս թողնի[13]։
2-ՐԴ ՂՈՆԱՂ
Ա՛յ, խաթաբալա՜։