Խիզախման ոգին
Արիս Արսենի, Խիզախման ոգին (փաստավավերագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 168 էջ, տպ. 500 օր.։
- Արցախյան ազգային ազատագրական շարժման նվիրյալ Ռազմիկ Պետրոսյանի հարուստ կենսագրության որոշակի ժամանակահատվածի (1987-1993) համայնապատկերի վրա գրքում ներկայացված են Շարժման սկզբնական շրջանի առանձին դրվագներ, քիչ կամ բոլորովին չլուսաμանված դեպքեր ու դեմքեր:
- Ներկայացված է նաև Ռ. Պետրոսյանի մասնակցությունը Արցախյան պատերազմին:
- Տպագրված է Ռ. Պետրոսյանի ծննդյան 70 ամյակի կապակցությամբ:
ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին հանուն երկրամասի վերջնական ազատագրման
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ
— Մեր դիրքորոշումը հստակ էր, եւ այն մնացել է անփոփոխ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը կայացած փաստ է եւ ենթակա չէ քննարկման:
Մենք բազմիցս կրկնել ենք, որ սատարում ենք ղարաբաղյան հակամարտության՝ բոլոր կողմերի իրավահավասար մասնակցությամբ խաղաղ կարգավորմանը: Սակայն այլ տեսակետ ունի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, որը մշտապես խոսում է ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական եղանակով լուծելու իր չակերտավոր իրավունքի մասին:
Հարեւան երկրի նման քաղաքականությունը չի կարող անտարբեր թողնել մեզ: Ռազմատենչ հայտարարությունների եւ ատելության սերմանման անթույլատրելիության մասին բազմիցս հանդես են եկել Հայաստանի եւ Արցախի իշխանությունները: Վերապրելով պատերազմի արհավիրքներն ու կորուստների դառնությունը` արցախցին լավ է գիտակցում խաղաղության արժեքն ու կարեւորությունը մեր տարածաշրջանի համար: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե մենք պատրաստ չենք արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած ոտնձգության:
- Գլուխ առաջին. ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ
- Գլուխ երկրորդ. ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ
- Գլուխ երրորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
- Գլուխ չորրորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐ
- Գլուխ հինգերորդ. ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
- Գլուխ վեցերորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ
ԿԱԶՄԻ 4-ՐԴ ԷՋ
Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընդհատակյա պայքարի մասնակիցներից է, ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում մարտնչել է Ջաբրայիլի, Աղդամի, Ֆիզուլու և Մարտակերտի շրջաններում տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման համար, վիրավորվել է 1994-ի
հունվարի 15-ին, բայց մնացել շարքում:
Հրադադարի հաստատումից հետո ծառայությունը շարունակել է բանակային ՙՄարտիկ՚ թերթի խմբագրությունում: 2009-ի օգոստոսի 1-ին կապիտանի զինվորական կոչումով ուղարկվել է պահեստազոր:
Հրատարակված 15 գրքերի (չափածո և արձակ) հեղինակ է, ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան և Արցախի ժուռնալիստների միության ամենամյա մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» (2008) և «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի (2006) մեդալներով: