Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում
Արտաքին տեսք
Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում
Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմա — այս վառվող արտում:
Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է` հոգնաբեկ ու հասուն...
Քո՜ւյր է հովը` անմարմին ու անշուք,
Երգը նրա — կարոտի մի շշուկ...
Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում` քաղցրաձայն ու կամաց: —
Արտը հրա՛շք է կարծես երազում —
Ու ծփում է` հոգնաբեկ ու հասուն...
1919-1920