Խոհ (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժողովարան Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Խոհ)

Վարդան Հակոբյան

Հետհասցե
ԽՈՀ


Մարդիկ գալիս են մինչեւ ծնվելը.
                          ծնվելուց հետո միայն գնում են,
Մեկին՝ մի վայրկյան, մյուսին՝ տարիք,
                          մեկին էլ գուցե մի դար է տրվում,
Աստծո գործն է՝ թե երբ եւ ինչպես...
                          հավերժի քնով մի օր քնում են,
Շատ լինի, թե քիչ, մեկ համարեցեք,
                          քանզի ամբողջը մի պահ է թվում։