Խուլը
Արտաքին տեսք
Խուլը
Շուրթի վարդին վըրա կ’առնե ընդմիշտ թառ,
Իր նայվածքին մեղուն՝ տափոտ, հև ի հև.
Օ՜հ, շարժո՛ւմ մը, որ ընտանի ձև՛ը տար,
Որ մե՜ղրը տար բառին ծանոթ: Ու թեթև
Ու փախըստյա փըսփըսո՛ւք մը՝ մերթ օտար
Ու անսովոր ձայնի մ’ըլլար կշռույթ՝ և
Օ՜հ, հնչական լըսելության, անվըթար
ՊԱյծառ րոպեն ծըներ, մանկի՜կ բոցաթև:
Բայց լռությո՜ւն. շուրթ-ծաղիկն է աննեկտար.
Լսելիքն ալ չունի հնչյունն անսովոր.
Կը թևածե լոկ անուրջին բոցը՝ որ
Մերթ մեղվաժիր իր աչքերեն կը խայտար,
Եվ հոգիին մեջ սուզելով, հոգեթով
Կը բերե բոցն՝ ըղձալի բառը փութով: