Ծերություն և խեղճություն (Ջիվանի)
Արտաքին տեսք
Ծերություն և խեղճություն
Առյուծ մարդուն փոքրի՛կ կատու կշինեն,
Ծերության հետ՝ խեղղճությունը միասին.
Վեհանձը մուրացկան, գնչու կշինեն,
Ծերության հետ՝ խեղճությունը միասին։
Մեկը ցավ կծնի, մյուսը՝ տանջանք,
Մարդ նրանց տեսնելիս զգում է զզվանք,
Անհաղթ գոտեմարտին հաղթո՛ւմ են նրանք,
Ծերության հետ՝ խեղճությունը միասին:
Մահվան կառքն են և օրհաս են երկուսն էլ,
Կյանքի ցեց են և վնաս են երկուսն էլ.
Փորձություն են, պատուհաս են երկուսն էլ,
Ծերության հետ՝ խեղճությունը միասին։
1901