Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԾԻԾԱՌՆ ՈՒ ԾՈՎԱՆԸ
Ծիրանի ծառի վրա
Ծիծառը ծիվ-ծիվ է անում:
Ծովանը լսում է նրան
Ասում է՝ գլուխ ես տանում:
Ծիծառին նախատում է.
-Հերիք եղավ, դեհ, սուս արա:
Բայց ծիծառը խիստ սաստում է,
Ճիշտ պատասխան տալիս նրան.
-Թե ծլվլոց ծառին չեղավ.
Որդը ծառին կվնասի.
Առանց ծիվ-ծիվ, այ ծովան,
Ծառին ծիրան ոնց կհասնի:
|
|