Ծով (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հեռադիտակ է Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ծով)

Վարդան Հակոբյան

Ժայռաբեկորներ
ԾՈՎ


Հուզումներդ ալի՜ք-ալի՜ք,
Գալիս հեռվից, երգ են դառնում
        Լեռան շուրթին:
Անգամ դժվար այն պահերին,
Երբ դու ելնում,
        Մոլեգնում ես,
Լեռը սրտիդ երգն է երգում,
Մոռացած իր
Հոգսերը ողջ, ցավերը իր:
Դրանի՞ց չէ,
Որ լեռների բարձրությունը
Քո սրտից է չափվում միշտ, ծո՛վ...