Jump to content

Կազմի 3-րդ էջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իսկ քո ծննդյան...
Աղբյուր՝ Ճաքած լռություն, Ստ., «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (կազմ, էջ 3)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 99, Պատգամ որդուս

***


Սամվելիս

...Իսկ քո ծննդյան վայրկյանին, տղա՛ս,
Մորդ սիրտն է լոկ խինդից վեր թռել,
Ուստի՝ պարտք ես դու ողջ կյանքում նրան,
Որ քեզ ապրելու խի՛նդ է պարգևել։

Եվ ինչ էլ լինի՝ երբեք չթողնես,
Որ արցունքոտվեն մորդ աչքերը,
Իմ փորձով եմ քեզ պատգամում, տղա՛ս,
Ծա՜նր են, հավատա՛, մոր արցունքները...

13.02.1993, Ստեփանակերտ