Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation
Jump to search
ԿԱՅԾԵՐ
(Նմանողություն)
Ե՞րբ է արձակ, լայն դաշտերում
Արտը ծաղկում, կյանքը եռում, —
Երբ թափվում են գարնանաբեր
Զով անձրևի փայլուն շիթեր:
Ե՞րբ է սըրտի լուռ խորանում
Հույսը զարթնում, խանդը վառվում.—
Երբ ընկնում են սըրտի խորքեր
Վառ իդեալի փայլուն կայծեր...
|
|