Կենսագրական տվյալներ
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Արիս Արսենին (Գրիգորյան) ծնվել է 1959-ի հունիսի 10-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում: 1986-ին ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը:
1981-ից ապրել ու ստեղծագործել է Ստեփանակերտում: Եղել է Արցախի հանրային հեռուստատեսության թղթակիցը (1988-1990, 1996), «Արցախ» գրական հանդեսի ավագ խմբագիրը (1990-1993), «Մարտիկ» թերթի թղթակիցը (1995-2009), խմբագրել է «Մետաքսագործ» (բազմատպաքանակ, 1988), «Պայքար» (ընդհատակյա, 1990-1991), «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային, 2009), «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային, 2012-2014), Արցախի կոմկուսի «Արցախի կոմունիստ» (2013-2020), ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի «Արհմիություններ» (2019-2020) թերթերը:
Մասնակցել է Ազգային ազատագրական շարժման ընդհատակյա պայքարին և Արցախյան առաջին պատերազմին, վիրավորվել է 1994-ի հունվարի 15-ին, պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի (2006), ԼՂՀ «Մայրություն» հիմնադրարամի «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» (2008), ԼՂՀ «Մարտական ծառայություն» (2012), ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» (2018), մի շարք այլ մեդալներով ու պատվոգրերով, արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան (2004) և Արցախի ժուռնալիստների միության (2005) ամենամյա մրցանակներին:
ԽՍՀՄ (1990), ՀՀ (2004) և ԼՂՀ (1994) գրողների միությունների անդամ է, տպագրված 23 գրքի հեղինակ:
Հեղինակի որոշ գործեր թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և այլ լեզուներով:
Ամուսնացած է, ունի 4 զավակ, 8 թոռ: