Կյանքի գիշերում, խավարի գրկում․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կյանքի գիշերում, խավարի գրկում․․․

Շուշանիկ Կուրղինյան

Կյանքի գիշերում, խավարի գրկում
Անվերջ տանջվեցինք, իմ թշվառ եղբայր․
Ու միշտ վշտաբեկ, աչքերով անքուն
Արցունք թափեցինք, արցունք անդադար։

Ա՜հ, միայն հույսը― մեր հին ծեր դայակ,
Դողդոջ ձեռքերով մեղմիկ փայփայում,
Հսկում մեր մտքին― աղքատ, անկորով
Ու լավ օրերի հեքիաթներ պատմում։


1906