Կտակ-գիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մրցույթ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Կտակ-գիր)

Վարդան Հակոբյան

Մի օր անտառում
ԿՏԱԿ-ԳԻՐ


Քննադատն իր կրակն ուղղեց
Բացատում կանգնած ինչ-որ աղվեսի,
Գնդակը հանկարծ, ոնց եղավ, շեղվեց,
Որսի ետեւից էլ ո՞վ հասնի։

Գայլը հեռացավ գառը շալակին,
Արջը վախեցած իր որջը մտավ,
Ընկել էր, սակայն, աղվեսի ագին,
Եվ քննադատն այդ ագին գտավ։
Դե, առանց ագի ինչ աղվես, ինչ բան,
Չէր ուզում հերոս դառնալ առակի,
Աղվեսը ստիպված ինքնասպան եղավ,
Առակագրին թողած կտակ - գիր.
-Քո քննադատից միշտ զգույշ մնա,
Ագիս նրան ծառայում է հիմա։