ՀՍՀ/«ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՊՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՊՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ» (մինչև № 6՝ «Ագրոքիմիայի լաբորատորիայի հաղորդումներ»), գիտական հոդվածների պարբերական թեմատիկ ժողովածու։ Հրատարակվում է Երևանում, 1948-ից, հայերեն և ռուսերեն։ Գլխավոր խմբագիրն է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Գ. Դավթյանը։ ժողովածուներն ընդգրկում են ինստ֊ի լաբորատորիաներում և երբեմն այլ երկրների համանման գիտական օջախներում կատարված հետազոտությունների արդյունքները։ Մինչև 1972-ը հրատարակվել է 12 ժողովածու։
