ՀՍՀ/«ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» («Союз освобождения»), ռուսական լիբերալ բուրժուազիայի ընդհատակյա քաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1904-ի հունվարին։ «Ա. մ.» ձգտում էր ցարիզմի հետ գործակցելով ձեռք բերել սահմանադրություն և ընդհանուր ընտրական իրավունք։ 1905-ի մարտին առաջ քաշեց Սահմանադիր ժողով հրավիրելու լոզունգը։ 1905-ի հուլիսին «Ա. մ.» և «Զեմստվային սահմանադրականների միություն»֊ը միավորվեցին՝ կազմելով կադետների կուսակցությունը։
