Jump to content

ՀՍՀ/«ԱԶԱՏ ՏԱՎՐՈՍ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱԶԱՏ ՏԱՎՐՈՍ», քաղաքական, տնտեսական, հասարակական օրաթերթ։ Ս. Դ. Հնչակյան կուսակցության Կիլիկիայի շրջանի օրգանը։ Լույս է տեսել Ադանայում, 1920-ին։ Շարունակությունն էր նույն տեղում լույս տեսած «Տավրոս» թերթի։ Խմբագրել են Ֆ. Խանզադյանը, Վ. Ժամկոչյանը, Ա. Կենճյանը։ «Ա.Տ.» լայն տեղ է հատկացրել ժամանակի քաղաքական և ռազմական իրադարձություններին, հանդես է եկել թուրք չեթենների և քեմալականների հայաջինջ քաղաքականության դեմ, արձագանքել հայերի ինքնապաշտպանության հրատապ հարցերին։ Հայերի համար բախտորոշ այդ տարիներին անդրադարձել է նաև ֆրանսիական դիվանագիտության գործունեությանը Կիլիկիայում։ Մ. Բաբլոյան