Jump to content

ՀՍՀ/«ԱԶԳԱՍԵՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱԶԳԱՍԵՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ», տասնօրյա, ապա կիսամսյա պարբերական, «Ազգասեր»֊ի շարունակությունը։ Խմբագրել և հրատարակել է Մ. Թաղիադյանը Կալկաթայում, 1848–52-ին։ Նշանաբանն էր՝ «Մաքուր խղճմտանքն առնէ զմարդ երջանիկ», «Աստված և աշխատանք»։ Շարունակել է «Ազգասեր»֊ի գաղափարական ավանդները։ Նյութերի զգալի մասը (հրապարակախոսական հոդվածներ, տեսություններ, հետազոտություններ, տեղեկատու լուրեր, չափածո ստեղծագործություններ, թարգմանություններ) գրել է խմբագիր֊հրատարակիչը։ Ուշագրավ են ապագայի մասին մտորումները, չափածո մի շարք գործեր, պատմական վավերագրեր, գաղութահայ կյանքի ընթացիկ լուրերը, Թոմաս Խոջամալյանի «Պատմութիւն հևդկաց» գրքի 2-րդ մասը։ «Ա․ ա․»֊ի հրատարակությունը դադարեցվել է բաժանորդների (ընդամենը 19) և աջակցողների թվի նվազման պատճառով։