ՀՍՀ/«ԱԼԻՍ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱԼԻՍ», պաշտոնական տեղեկագիր, հրատարակություն Սեբաստիայի վերաշինաց միության (1926-ից՝ Նոր Սեբաստիայի համագործակցական ընկերության)։ Լույս է տեսել 1920–35-ին, Նյու Յորքում (խմբագիր Մ. Պաճագյան)։ Պարբերականը տպագրել է նյութեր հայ ժողովրդի, մասնավորապես՝ սեբաստահայերի ապրած արհավիրքների մասին, գիտական հոդվածներ, հայ գրողների ստեղծագործություններից ևն։
