Jump to content

ՀՍՀ/«ԱԼԻՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱԼԻՔ», ՌԿ(Բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության օրգանը։ Լույս է տեսել միայն մեկ համար՝ 1920-ի հունվարի 11-ին։ Փակվել է դաշնակցական իշխանոթյունների կողմից։ Ոստիկանությունը ոչնչացրել է այդ համարի բոլոր օրինակները։ Պահպանվել են միայն ժանդարմական գործը թերթի մասին և առաջին էջի լուսանկարը, որը գտնվում է ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում։