ՀՍՀ/«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱԼԻՔ», օրաթերթ, սկզբում՝ շաբաթաթերթ, դաշնակցական կուսակցության օրգան։ Լույս է տեսնում 1931-ից, Թեհրանում։ Խբագրել են Հ. Թադևոսյանը, Տ. Պողոսյանը և ուրիշներ։ Ներկայիս խմբագիրն է Պ. Մինասյանը։ Տպագրում է հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական նյութեր։ Ունի հակասովետական և հակակոմունիստական շեշտված բնույթ։ Թերթը խեղաթյուրում է հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմությունը, պատմական փաստերը հարմարեցնում իր կուսակցության շահերին։ Միջազգային քաղաքականության հարցերում պաշտպանում է ռեակցիոն իմպերիալիստական շրջանների դիրքորոշումը։
