ՀՍՀ/«ԱԽԹԱՄԱՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱԽԹԱՄԱՐ», տեսակավոր կոնյակ։ Արտադրվում է 1964-ից, Երևանի կոնյակի գործարանում (մշակել են Գ. Ս. Սարգսյանը և Վ. Ս. Լիտվակը)։ Թնդությունը՝ 42 ծավալային % է, շաքարայնությունը՝ 1%։ «Ա.» մուգ ոսկեգույն է, ունի հաճելի բուրմունք, շոկոլադն ու վանիլը հիշեցնող նուրբ համ։ Պատրաստվում է ավելի քան 10 տարվա հնեցրած կոնյակի սպիրտներից ու նյութերից՝ կուպաժի միջոցով։ Կուպաժից հետո անհրաժեշտության դեպքում սոսնձվում է ձվի սպիտակուցով կամ ժելատինով և հնեցվում առնվազն 1 տարի։ Ֆիլտրվում է կուպաժից կամ սոսնձումից հետո և շշերը լցնելուց առաջ։ Համամիութենական (1968-ին, Երևանում) և միջազգային (1970-ին, Յալթայում) մրցույթներում ու համտեսների ժամանակ «Ա.»–ին շնորհվել է 2 ոսկե մեդալ։
