ՀՍՀ/«ԱԽՏԻԱՐԱԹ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱԽՏԻԱՐԱԹ», անտիպ բժշկարան, հայտնի է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի 84 ձեռագրով։ Կրում է «Ախտիարաթ կասեն գրքիս» խորագիրը։ Ընդօրինակված է 1636-ից առաջ։ Դեղաբան–բանասեր Կ. Բասմաջյանի կարծիքով այս երկը հավանաբար հայերեն թարգմանությունն է «Էխթիարաթ–ե բադի'ի» կոչված պարսկերեն բժշկարանի, որի հեղինակն է Զեյն էդ Դին Ալի Իբն էլ Հոսեյն էլ Անսարի անունով բժիշկը։
Գրկ. Քյուրտյան Հ., Նոր Ջուղայի Ամենափրկչյան վանքին ձեոագրաց հավաքման բժշկարանները, «Հասկ», 1939, .№ 6։ Բասմաջյան Կ. Հ., Բժշկարան Ասարա Սեբաստացվո, «Հասկ», 1940, .№ 5։
