Jump to content

ՀՍՀ/«ԱԽՐԱՊԱՏԻՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱԽՐԱՊԱՏԻՆ» (արաբ․ ակրաբադին - դեղաբանություն), հայ հին գրականության մեջ այս անունով են կոչվել թարգմանական կամ ինքնագիր դեղաբանական և դեղագործական գրվածքները։ XII դ. Մխիթար Հերացին օգտագործել է արաբական ակրաբադին ձևը, բայց հետագա դարերում, միջին հայերենի ազդեցությամբ ձևափոխվելով, դարձել է ախրապատին։ «Ա.»–ներ ունեն հայ բժիշկներ Ամիրդովլաթ Ամասիացին, Գալուստ Ամասիացին և ուրիշներ։ Բժշկական ձեռագրերում կան նաև «Ա.» խորագրով կամ անխորագիր դեղաբանական բազմաթիվ անանուն երկեր, որոնք ընդհանրապես ուրույն հեղինակություններ են, իսկ երբեմն նաև տարբեր աղբյուրներից խմբագրված երկեր (Երևանի Մեսրոպ Սաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 412, Թբիլիսիի Կ. Կեկելիձեի անվ. ձեռագրերի ինստ., հայ. ձեռ. № 210 ևն)։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, էջ 468–76։