Jump to content

ՀՍՀ/«ԱՂՔԱՏ ԳՅՈՒՂԱՑԻ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՂՔԱՏ ԳՅՈՒՂԱՑԻ, ամենօրյա թերթ, օրգան ՀԿ(բ)Կ Կենտկոմի։ Լույս է տեսել 1921-ին, Երևանում։ Պատ. խմբագիր՝ Եղիա Չուբար։ Արծարծել է գյուղական չքավորությանը հուզող խնդիրներ, լուսաբանել կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության՝ գյուղում կիրառած քաղաքականությունը։ Թերթին բնորոշ էր կիսագրագետ ու անգրագետ զանգվածների լեզվամտածողությանը համապատասխան գեղջկական ոճը, ժող. բառ ու բանի, թևավոր խոսքերի գործածությունը։ Հ. Ֆելեքյան