Jump to content

ՀՍՀ/«ԱՄԵՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՒՅՑԸ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՄԵՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՒՅՑԸ», Թեոդիկ, հայերեն տարեգիրք։ Հիմնադրել են հրապարակագիր Թեոդիկը և նրա կինը՝ Արշակուհի Թեոդիկը, 1907-ին, Կ. Պոլսում։ Մինչև 1929 լույս է տեսել 19 գիրք, որից 1916–20 տարիները՝ մեկ գրքով։ «Ա. տ.»–ները մեծածավալ գրքեր են (296-ից մինչև 736 էջ)։ 1907–23-ին (Ա–Ժէ տարիները) հրատարակվել է Կ. Պոլսում, 1925-ին (ԺԹ տարին)՝ Վիեննայամ, 1926-ին (Ի տարին)՝ Վենետիկում, 1924-ին (ԺԸ տարին) և 1927–29-ին (ԻԱ–ԻԳ տարիները)՝ Փարիզում։ «Ա. տ.» պարունակում է տոմար, ժամանցի և գիտական նյութեր, հուշեր, ընտիր նամականի, հայագիտական, գրական–գեղարվեստական, բանասիրական, բանահյուսական, պատմա–հրապարակախոսական, արվեստագիտական հոդվածներ և վիճակագրություն։ «Ա. տ.»–ում հրապարակվել Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի և այլոց անտիպ ստեղծագործաթյունները, արժեքավոր նյութեր հայ և համաշխարհային արվեստի մասին։ Ուշագրավ են Գ. Զոհրապի, Սիրանույշի, Մ. Մնակյանի հոդվածները թատրոնի և դերասանի կոչման մասին, Կոմիտասի երաժշտագի տական մի շարք հոդվածներն ու դասախոսությունները, Գ. Ֆնտգլյանի «Շեքսպիրը և իր հնչյակները» (1914), ֆրանսիացի հայագետ Ֆ. Մակլերի «Հայ արվեստն ու ճարտարապետությունը» (1924) ընդարձակ ուսումնասիրությունները, հայ բեմի գործիչների, նկարիչների, կոմպոզիտորների, գրողների, թարգմանիչներին և ազգային–քադաքականգործիչների հազվագյուտ կենսագրականները և այլն։ Շատ նյաթեր լուսաբանում են հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի հարցերը, Սովետական Հայաստանի տնտեսական ու մշակույթային նվաճումները: Տպագրվել են արժեքավոր թարգմանություններ՝ անգլերեն, պարսկերեն, հնդկերեն, հունարեն, իտալերեն, չինարեն, իսպաներեն և այլն գրականություններից: «Ա. տ.»-ի հատորները ամփոփում են վավերգրական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ լուսանկարներ: «Ա. տ.» կարևոր դեր է կատարել հայ մշակութային արժեքները ժողովրդականացնելու, աշխարհի տարբեր կողմերում ցրված հայ մտավորականության համախմբելու, 1920-ից հետո նաև սփյուռքահայությանը մայր հայրենքի՝ Խորհրդային Հայաստանի հետ կապելու գործում: «Ա. տ.» դասվում է հանրագիտարանային լավագույն հրատարակությունների շարքը: Մ. Ադանալյան

Նկարում` Ամեոբա