Jump to content

ՀՍՀ/«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» (The Encyclopedia Americana), «Ամերիկանա», 1. համընդհանուր բնույթի հանրագիտարան, լույս է տեսնում ԱՄՆ–ում (Նյու Jորք)։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել 1903–04-ին՝ 16 հատորով։ «Ա. հ.»–ի հանգամանորեն վերանայված հրատարակությունը լույս է տեսել 30 հատորով (1918–20), որը հանդիսացել է հաջորդ վերամշակումների, ներառյալ 1961-ի 30 հատորանոց հրատարակության հիմքը։ «Ա. հ.» ընդգրկում է բնական և ճշգրիտ գիտությունների, տեխնիկայի, տնտեսության, գրականության, երաժշտության, կերպարվեստի վերաբերյալ հոդվածներ։ Հանրագիտարանը հիմնականում կազմված է հոդված–տեղեկաթյաններից, ունի նան ընդհանրացնող հոդված–տեսություններ՝ նվիրված առանձին երկրների, դարերի («Տասնութերորդդար», «Քսաներորդ դար»)։ Մանրամասն նյութեր են նվիրված ԱՄՆ–ին և Ամերիկյան մայրցամաքի մյուս երկրներին (գործիչների կենսագրություններ, ԱՄՆ–ի նահանգների, քաղաքների, հիմնարկությունների բնութագրումներ ևն)։ 1923-ից լույս է տեսնում տարեգիրք («Americana Annual»), որը լրացնում է հանրագիտարանը՝ տարեգրքի վրա նշված թվականին նախորդող տարվա տվյալներով։ 2. 1829–48-ին Ֆիլսւդելֆիայամ հրատարակված 13 հատորանոց հանրագիտարանի անվանումը։