ՀՍՀ/«ԱՄՍՕՐՅԱԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՄՍՕՐՅԱԿ», գրական–գեղարվեստական ամսաթերթ։ Լույս է տեսել Հ. Զարդարյանի, Գ. ճփզմեճյանի և Զ. Որբունու (Էքսուզյան) խմբագրությամբ, Փարիզում, 1958-ի հունվար–հոկտեմբեր ամիսներին։ Տպագրել է գեղարվեստական, քննադատական–բանասիրական նյութեր, գրախոսականներ։ «Ա.»–ին աշխատակցել են սփյուռքահայ գրողներ ու մտավորականներ՝ Բ. Թոփալյանը, Ե. Այվազյանը, Գ. Ֆեներճյանը, Մ. Պարսամյանը։
