Jump to content

ՀՍՀ/«ԱՄՖԻԲԻԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՄՖԻԲԻԱ», մարտական կամ տրանսպորտային մեքենա, որը կարող է շարժվել ինչպես ցամաքով, այնպես էլ ջրով (տանկ, գրահափոխադրիչ, ավտոմոբիլ, ինքնաթիռ)։ 1. Տանկ, զրահափոխադրիչ «Ա.»–ի լողունակությունն ապահովվում է հերմետացված իրանի անհրաժեշտ ջրատարողությամբ։ Ջրի վրայով շարժվում է թիապտուտակների, թրթուրավոր շղթաների (թրթուրավոր մեքենաների համար), ջրացայտի օգնությամբ։ 2. Ավտոմոբիլ «Ա.» (նկ.) օգտագործվում է ցամաքով և ջրով մարդիկ ե բեռներ փոխադրելու համար։ «Ա.» ունի բարձր անցունակության ավտոմոբիլի բոլոր ագրեգատները, իսկ ջրով շարժվելու համար՝ նավակի կամ կամրջանավի տիպի հերմետիկ թափք, թիապտուտակ, ջրաղեկ, ալիքները ետ մղող վահան են։ Այդպիսի ավտոմոբիլ «Ա.»–ի ջրի վրայով շարժվելու արագությունը 15–20 կմ/ժ է։ 3. Ինքնաթիռ «Ա.» թռչող նավակի ձև ունեցող հիդրոինքնաթիռ է, որն ունի նաև ցա մաքի վրա վայրէջք կատարելու շասսի։ 4. Օդասահնակ «Ա.», որի դահուկներով թափքը փոխարինված է նավակ–դահուկով՝ ոչ միայն ձյան, այլև ջրի ու սառույցի վրայով շարժվելու համար։

(նկ․) Ավտոմոբիլ «Ամֆիբիա»: