ՀՍՀ/«ԱՆԱՀԻՏ»
«ԱՆԱՀԻՏ», հայերեն գրական, գեղարվեստական, հասարակական հանդես։ Լույս է տեսել Փարիզում, 1898–1949-ին (ընդհատումներով՝ 1911–28 և 1941–45)։ Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է Ա. Չոպանյանը: Ունեցել է հայրենասիրական–առաջադիմական ուղղություն: Նպաստել է հայ գաղթավայրերի և Սովետական Հայաստանի մերձեցմանը։ Հանդեսում տպագրվել են հայ ժողովրդի պատ–
(նկ․) «Անահիտ» հանդեսի 1903-ի օգոստոսի համարի շապիկը։ մության, հայկական հարցի, գրականության, արվեստի, մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ, միջնադարյան տաղեր, բանահյուսական երկեր, թարգմանություններ համաշխարհային գրականության դասական հեղինակներից (Էսքիլես, Շեքսպիր, Սերվանտես, Գ. Ֆլոբեր, Ա. Ֆրանս, է. Վերհարն, Ի. Տուրգենև, Մ. Գորկի, Ա. Միցկևիչ և ուրիշներ)։ «Ա.»–ին աշխատակցել են Ա. Իսահակյանը, Սիամանթոն, Դ. Վարուժանը, Գ. Զոհրապը, Ա. Շիրվանզադեն, Հ. Թումանյանը, Ռ. Զարդարյանը, Կ. Զարյանը, Կոմիտասը, Թ. Թորամանյանը և այլք։
