Jump to content

ՀՍՀ/«ԱՆԳԻՏԱՑ ԱՆՊԵՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՆԳԻՏԱՑ ԱՆՊԵՏ», Ամիրդովլաթ Ամասիացու դեղագիտական աշխատությունը։ Գրել է 1482-ին, Կ. Պոլսում։ Առաջին անգամ հրատարակվել է 1926-ին, Վիեննայում։ «Ա. ա.» դեղանյութերի բազմալեզու (հայերեն, հունարեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, լատիներեն), հանրա– գիտական բնույթի բառարան է։ Գրքում տրված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի գրեթե բոլոր բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող 3754 անուն դեղանյութերի նկարագիրը, նրանց տարբեր զուգորդումների, բուժման միջոցների պատրաստման եղանակները և օգտագործման ձևերը, շոշափված են նաև հանքային ջրերով բուժման, օրգանաթերապիայի և տեղային անզգայացման հարցերը։ Ա. Կծոյան