ՀՍՀ/«ԱՆԻ» ԱՄՍԱԳԻՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՆԻ», գրականության և արվեստի հայերեն ամսագիր։ Լույս է տեսել 1946–55-ին, Բեյրութում, որոշ ընդմիջումներով։ Հիմնադրել, խմբագրել և հրատարակել է Վահե–Վահյանը։ «Ա.» տպագրել է գեղարվեստական երկեր, գրաքննադատական և արվեստի վերաբերյալ հոդվածներ։ «Ա.» նպաստել է սփյուռքի և հայրենիքի մշակութային կապերի ամրապնդմանը։
(նկ․) «Անի» ամսագրի 1955-ի № 5–ի շապիկը։
