Jump to content

ՀՍՀ/«ԱՆԻ» ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՆԻ», հայ արվեստագետների խմբակցություն։ Հիմնադրվել է 1926-ին, Փարիզում։ Նպատակն Էր՝ միավորել Ֆրանսիայում և սփյուռքի այլ վայրերում ապրող հայ արվեստագետներին, ցուցահանդեսներով, երեկույթներով եվրոպական հասարակությանը ծանոթացնել հայ մշակույթին, զարգացնել ազգային արվեստի ավանդները, պրոպագանդել Սովետական Հայաստանի մշակութային հաջողությունները, նպաստել Հայաստանի պետական թանգարանի հարստացմանը։ «Ա.»–ի ստեղծագործական հիմնական ուղղությունը ռեալիզմն Էր։ Առաջին ցուցահանդեսը բացվել է Փարիզում (1927). մասնակցել են գեղանկարիչներ Ա. Բաբայանը, Հ. Ալխազյանը, Կ, (Շառլ) Ադամյանը, Վ. Մախոխյանը, Ա. Շապանյանը, Ս. Խաչատուրյանը, Հ. Գազաևճյաևը, Հ. Փուշմանը, Մ. Սարյանը, քանդակագործ Հ. Գյուրջյանը, գրաֆիկներ Է. Շահինը և Տ. Փոլատը, ճարտարապետ Լ. Նաֆիլյանը։ Ցուցադրվել են նաև Հ. Այվազովսկու, Զ. Զաքարյանի և Օ․ Զառափյանի գործերը։ «Ա.»–ի երկրորդ ցուցահանդեսը բացվել է Բրյուսելում (1928), երրորդը՝ Անտվերպենում (1928), չորրորդը՝ Փարիզում (1930), որին 172 գործով մասնակցել է 23 արվեստագետ, նրանց թվում՝ նոր անդամներ Գ. Շլդյանը և Գ. Զուլումյանը (Գառզու)։ «Ա.»–ի ցուցահանդեսները բարձր գնահատականների են արժանացել հայ և օտար մամուլում։ 1931-ին «Ա.»–ի գործունեությունը դադարել Է. անդամների մեծ մասը մտել է «Հայ ազատ արվեստագետներու միության» կազմի մեջ։

(նկ․) «Անի» նկարչական ընկերակցության խորհրդանշանը։