Jump to content

ՀՍՀ/«ԱՆՈՒՇ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՆՈՒՇ», Հայկական ՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության տրիկոտաժի արտադրական միավորում։ Կազմակերպվել է 1967-ին։ Գլխավոր ձեռնարկությունը Երևանի վերնազգեստի առաջին ֆաբրիկան է, որից բացի «Ա.» միավորում է Լենինականի, Ստեփանավանի, Երևանի գուլպայի, Երևանի առաջին և երկրորդ, Սովետաշենի, Լենինականի, Ստեփանավանի, Կամոյի և Գորիսի տրիկոտաժի, Երևանի ձեռնոցների ֆաբրիկաները, Արտաշատի տրիկոտաժ–մանվածքային կոմբինատը։ Միավորման մեջ ընդգրկված է նաև կոճակների և օժանդակ նյութերի մեկ ֆաբրիկա։ «Ա.» ունի մասնաճյուղեր Սպիտակում, Արթիկում, Արարատում, Թալինում։ Միավորումը արտադրում է գուլպեղեն, կանացի և տղամարդու տրիկոտաժեղեն, կանացի սպիտակեղեն, մանկական, կանացի և տղամարդու վերնազգեստ ևն։ Միավորման արտադրանքի զգալի մասը առաքվում է Սովետական Միության տարբեր շրջաններ, ինչպես նաև արտասահման։