Jump to content

ՀՍՀ/«ԱՆՏՈՒՆԻ» ԿՈՄԻՏԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՆՏՈՒՆԻ», Կոմիտասի ստեղծագործությունը՝ մեներգ դաշնամուրի նվագակցությամբ։ Հիմքում ընկած է տնազուրկ պանդխտի ծանր հոգեվիճակն արտահայտող մի գեղջկական երգ, որն իր բանաստեղծական և երաժշտական խոր բովանդակությամբ ընդրանրացնում է հայ ժող. նրգերի այդ ժանրի (տես Պանդխտի երգեր) լավագույն հատկանիշները։ Խոսքն առաջին անգամ գրառել և տպագրել է Գ. Սրվանձտյանը «Ռշտունցիների երգ» վերնագրով («Մանանա», 1876)։ Այս և ժողովրդական այլ տարբերակների հիման վրա,

(նկ․) ԱՆՏՈՒՆԻ Կոմիտասի և Մ. Աբեղյանի լրացումով ու խմբագրումով, լույս է տեսել 1903-ին,Վաղարշապատում («Հազար ու մի խաղ»երգարան)։ Մեղեդին, որ հայ երաժշտական ազգագրության բացառիկ արժեքավոր նմուշներից է, հայտնաբերել և մշակել է Կոմիտասը (հրատարակվել է 1907-ին, Փարիզում, «Հայ քնար» հավաքածու)։ Դրամատիկորեն լարված, ողբերգական բնույթի այդ երգ մենախոսությունն իր մեջ խտացնում է կոմիտասյան արվեստի, մասնավորապես՝ ինքնատիպ ներդաշնակության և դաշնամուրային շարադրաձևի կարևորագույն գծերը և հայ դասական երաժշտության անկրկնելի երկերից է։ Ռ. Աթայան