ՀՍՀ/«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ» ՇՔԱՆՇԱՆ
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇ», շքանշան, կառավարական պարգև տնտեսական համապետական խնդիրների լուծման գործում հատուկ նվիրվածություն, նախաձեռնություն, աշխատասիրություն և կազմակերպվածություն դրսևորող առան ձին քաղաքացիների, աշխատավորների խմբերի, հիմնարկ–ձեռնարկությունների ծառայությունները նշելու համար։ Հիմնվել է Սովետների Համառուսաստանյան V համագումարի կողմից 1920-ի դեկտ. 28-ին։ Համանման շքանշաններ ստեղծված էին նաև սովետական մյուս հանրապետություններում (օրինակ՝ «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան Հայկական ՍՍՀ–ում)։ ՍՍՀՄ կազմավորումից հետո, 1928-ի սեպտ. 7-ին ՍՍՀՄ Կենտգործկոմը և ժողկոմսովետը հիմնեցին միասնական միութենական «Ա. կ. դ.» շքանշան։ «Ա. կ. դ.» շքանշանը կրում են կրծքի ձախ մասում՝ «Կարմիր դրոշ» շքանշանից հետո։ Դրոշի վրա «Ա. կ. դ.» շքանշանով պարգևատրում է ՍՍՀՍ Գերագույն սովետի նախագահությունը՝ հրամանագրով։ 1939-ի նոյեմբերից մինչև 1973-ի հոկտեմբերը «Ա. կ. դ.» շքանշանով պարգևատրվել են ՀՍՍՀ հետևյալ հիմնարկ–ձեռնարկությունները. Հայֆիլհարմոնիան (4.11.1939), Արտաշատի շրջանի Փարիզի կոմունայի անվ. կոլտնտեսությունը (20. 02. 1940), «Սովետական Հայաստան» թերթը (4. 02. 1951), Գ. Սունդուկյանի անվ. Հայկ. դրամատիկական պետական ակադեմիական թատրոնը (27.06.1956), Ա. Մռավյանի անվ. Լենինականի դրամատիկական պետական թատրոնը (19. 09. 1965), Վ. Ի. Լենինի անվ. էլեկտրամեքենաշինական գործարանը (19. 07. 1966), Ս. Մ. Կիրովի անվ. քիմիական կոմբինատը (22.02. 1966), Մայիսյան ապստամբության անվ. Լենինականի տեքստիլ կոմբինատը (1. 06. 1966), Երքիմշին տրեստը (13. 08. 1966), Ախուրյանի շրջանի Ազատան գյուղի կոլտնտեսությունը (25. 07. 1967), Կալինինոյի շրջանի Մ. Ի. Կալինինի անվ. սովետական տնտեսությունը (25. 05, 1967), Երևանի քիմիկո–տեխնոլոգիական տեխնիկումը (13. 07. 1967), Երևանի № 2 տեխնիկական ուսումնարանը (12. 07. 1967), «Коммунист» թերթը (3. 04. 1967), ՀԼԿԵՄ Հոկտեմբերյանի շրջանային կազմակերպությունը (25. 10. 1968), ՀՍՍՀ ԳԱ–ի Լենինականի գեոֆիզիկայի և սեյսմոյոգիայի գիտահետազոտական ինստ–ը (13. 03. 1969), Երևանի պետական համալսարանը (21. 12. 1970), «Հայէլեկտրալույս» միավորումը (4.01. 1971), Ս. Շահումյանի անվ. կաշվի արտադրական միավորումը (8.01. 1971), Մեղրու շրջանի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (11.01.1971), Հոկտեմբերյանի պահածոների գործարանը (11.01. 1971), Երևանի Ֆ. Է. Ձերժինսկու անվ. հաստոցաշինական գործարանը (22. 01. 1971), Երարդշին տրեստը (11. 01. 1971), Նոյեմբերյանի շրջանի «Զեյթուն» սովետական տնտեսությունը (26.01. 1971), ՀՍՍՀ ԳԱ Ա. Մնջոյսւնի անվ. նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստ–ը (11. 02. 1971), Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստ–ը (17. 11. 1972), ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստ.,ՍՄԿԿ Կենտկոմի մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկական մասնաճյուղը (27. 07. 1973), Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան (5.10. 1973), ՀՍՍՀ առողջապահության մինիստրության Ա. Ալեքսանյանի անվ. համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության գիտահետազոտական ինստ–ը (16. 10. 1973)։ Պատկերազարդումը տես Շքանշաններ ՍՍՀՄ հոդվածի ներդիրում։ (նկ․) Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանը։
