Jump to content

ՀՍՀ/«ԱՇԽԱՐՀ» ԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՇԽԱՐՀ», գրական–հասարակական թերթ, ֆրանսահայ մշակութային միության օրգան։ Լույս է տեսնում 1960-ից, Փարիզում։ Սկզբում շաբաթաթերթ Էր, 1967-ից՝ եռօրյա, 1971-ի վերջից՝ դարձյալ շաբաթաթերթ։ Խմբագիրն է Ավետիս Ալիքսանյանը։ «Ա.» պայքարում է հայրենիքի շուրջը սփյուռքահայությանը համախմբելու, հանուն ժողովուրդների խաղաղ գոյակցության, ջատագովում է հայ և ֆրանսիական ժողովուրդների բարեկամությունը։ «Ա.»–ի շուրջն են համախմբվել Ֆրանսիայի հայ առաջադեմ մտավորականներ Մ. Աթմաճյանը, Զ. Որբունին, Հ. Զարդարյանը, Պ. Զարոյանը և ուրիշներ։ 1968-ի հունվարից լույս է տեսնում Ա–ի հավելված «Աշխարհ գրականության և արվեստի» ամսաթերթը, որտեղ տպագրվում են սփյուռքահայ և սովետահայ գրողների ստեղծագործությունները։ «Ա.» պրոպագանդում է Սովետական Հայաստանի հաջողությունները։