Jump to content

ՀՍՀ/«ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ», հին աշխարհի ճարտարապետության և քանդակագործության հռչակավոր ստեղծագործություններից մի քանիսի պայմանական անվանումը։ «Ա. յ. հ.» են համարվում Քեոփսի բուրգը (Մեծ բուրգ) Եգիպտոսում, «Շամիրամի կախովի պարտեզները» Բաբելոնում, Ֆիդիասի քանդակած՝ Զևսի արձանը Օլիմպիայում, Հռոդոսի կոթողը (Հելիոս աստծո հսկա արձանը Հռոդոս կղզում), Արտեմիսի տաճարը Եփեսոսում, Հալիկառնասի դամբարանը (Մավզոլի դամբարանը Հալիկառնաս քաղաքում) և Ալեքսանդրիայի փարոսը։ «Ա. յ. հ.»–ից պահպանվել է միայն Քեոփսի բուրգը։