ՀՍՀ/«ԱՇՈՒՂ ՂԱՐԻԲ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՇՈՒՂ ՂԱՐԻԲ», արևելյան ժողովրդական երգախառն սիրավեպ։ Ձևավորվել է XVII ղ.։ Գովերգում է ազնիվ, նվիրական սերը, քննադատում մարդկային երջանկաթյանը խորտակող ավատական օրենքները։ Սիրավեպը բազմաթիվ տարբերակներով տարածվել է Անդրկովկասում, Իրանում և Թուրքիայում։ «Ա. Ղ.»–ի մոտիվներով Մ. Յու. Լերմոնտովը գրել է «Աշիկ–Կերիբ» (1837, հրտ. 1846) հեքիաթը, ադրբեջանական կոմպոզիտոր Ու. Հաջիբեկովը՝ «Աշըղ Գարիբ», իսկ Ռ. Ս. Գլիերը՝ «Շահսենեմ» օպերաները։ «Ա. Ղ.» սիրավեպը բազմաթիվ տարբերակներով պատմվել է հայ ժողովրդի մեջ։ Այն գրառել են Գ. Տեր–Աղեքսանդրյանը, Ջիվանին և ուրիշներ։
Գրկ. Տեր–Աղեքսանդրյան Գ., Թիֆլիսեցոց մտավոր կյանքը, մաս 1, Թ., 1885, էջ 334–41։ Ջիվանի, Աշըղ Ղարիբի հեքիաթը, փոխադր. տաճկերենից, Ալեքսանդրապոլ, 1887։
