Jump to content

ՀՍՀ/«ԱՇՏԱՐԱԿ» ԳԻՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՇՏԱՐԱԿ», թնդեցված տեսակավոր գինի։ Մինչև 1953-ը արտադրվել է «Խերես» մակնիշով։ Ստացվում է «Ոսկեհատ» և մասամբ «Ճիլար» խաղողից։ Թնդությունը 20 ծավալային % է, շաքարայնությունը՝ 3%, տիտրվող թթվությունը՝ 3–4,5 գ/լ։ «Ա.» հարդագույն է, ունի բոված կաղինի համ՝ դառը նշի երանգով։ Հնեցման ընդհանուր ժամկետը 3 տարի է։ Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսների ժամանակ «Ա.»–ին շնորհվել են 3 ոսկե, 8 արծաթե մեդալ, 1 դիպլոմ, 1 ատեստատ։ Արտադրվում է Աշտարակի գինու գործարանում։