Jump to content

ՀՍՀ/«ԱՌԱՎՈՏ» ԲԵՅՐՈՒԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՌԱՎՈՏ», քաղաքական, ազգային, գրական օրաթերթ։ Լույս է տեսել 1938–47-ին, Բեյրութում։ Խմբագիրն էր Հ․ Տևեճյանը։ Ունեցել է առաջադիմական կողմնորոշում։ Հանդես է եկել դաշնակցության դեմ, լուսաբանել սովետական կառավարության խաղաղասիրական քաղաքականությունը, Սովետական Հայաստանի տնտեսական ու մշակութային նվաճումները։ Հայրենական պատերազմի տարիներին փառաբանել է սովետական բանակի սխրագործությունները։ 1946–47-ին պայքարել է հանուն հայրենադարձության, անհրաժեշտ համարել հայերի համախմբվելը Սովետական Հայաստանում։