ՀՍՀ/«ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», թերթ, օրգան ՀԿԿ Վարդենիսի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջսովետի։ Լույս է տեսնում Վարդենիսում, հայերեն և ադրբեջաներեն։
Հրատարակվել է «Կարմիր Բասարգեչար» (1931–34), «Ստալինյան ուղի» (1935–56), «Բարձր բերքի համար» (1957–62), «Սևան» (1962–63) անուններով, 1963-ից՝ «Ա. հ.»։ Թերթը լուսաբանում է շրջանի գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության, ժողովրդական կրթության, առողջապահության և առևտրի խնդիրները։ Տպագրում է հոդվածներ և լուրեր միջազգային կյանքից, ՍՍՀՄ և ՀՍՍՀ կարևոր իրադարձությունների մասին։
