Jump to content

ՀՍՀ/«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԹԵՐԹ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԹԵՐԹ», միամսյա հանդես։ Լույս է տեսել 1881–84-ին, Երևանում։ Խմբագիր–հրատարակիչն էր Լ. Տիգրանյանը։ Բժշկական առաջին հանդեսն է հայ իրականության մեջ։ Տպագրել է ժամանակի ականավոր բժիշկների հոդվածները, թարգմանական նյութեր ռուսական և եվրոպական բժշկական հանդեսներից։ «Ա. թ.» տարածվել է Երևանում, Մոսկվայում, Թիֆլիսում, Իրանում, հայաբնակ այլ վայրերում։