Jump to content

ՀՍՀ/«ԱՌՈՂՋԱՊԱՀԻԿ ԹԵՐԹ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՌՈՂՋԱՊԱՀԻԿ ԹԵՐԹ», բժշկա–սանիտարական մասսայական հանդես։ Հրատարակվել է 1903–05-ին, Թիֆլիսում։ Խմբագիրն էր Վ. Արծրունին։ Նպատակն էր ժողովրդի մեջ տարածել բժշկական և սանիտարա–հիգիենիկ գիտելիքներ։ Հանդեսին կից «Բժշկի զրույցներ» ընդհանուր խորագրով հրատարակվել են 35 անուն հանրամատչելի գրքույկներ։