ՀՍՀ/«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԵՐԿԱՄՍՅԱ ՀԱՆԴԵՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ», Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության երկամսյա հանդես։ Հրատարակվում է 1956-ից, Երևանում։ Լայն տեղ է հատկացնում առողջապահության կազմակերպմանը, համաճարակաբանությանը, հիգիենային, ինչպես նաև բժշկագիտության բազմաթիվ ճյուղերին (թերապիա, վիրաբուժություն, նյարդախտաբանություն, վարակիչ հիվանդություններ, մանկաբարձություն և այլն) վերաբերող գիտական ու հանրամատչելի նյութերին։ «Ա.»–ում լուսաբանվում են բժշկական տեխնիկան և նորագույն դեղամիջոցները, հատուկ էջեր են նվիրվում միջին բուժաշխատողներին, տրվում են իրավաբանական կոնսուլտացիաներ։ Հանդեսին կից հրատարակվում է հանրամատչելի հավելված, որտեղ տպագրվում են օգտակար խորհուրդներ, զրույցներ և հոդվածներ։ 1956–73-ին Ա–ի խմբագիրը եղել է Ռ. Փարսադանյանը։
