ՀՍՀ/«ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ» («Астрофизика»), համամիութենական գիտական եռամսյա հանդես։ Հրատարակում է ՀՍՍՀ ԳԱ։ Լույս է տեսնում 1965-ից, Երևանում, ռուսերեն։ Գլխավոր խմբագիրն է Վ. Համբարձումյանը։ Հանդեսը տպագրում է աստղերի ֆիզիկայի, միգամածությունների և միջաստղային նյութի ֆիզիկայի, աստղաբաշխության, արտագալակտիկ աստղագիտության, ինչպես նաև աստղաֆիզիկային հարակից գիտությունների բնագավառներից ինքնատիպ հոդվածներ։
