Jump to content

ՀՍՀ/«ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ԻՆՍՏԻՏՈՒՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՎՏՈՄԱՏԻԿԱ», ինստիտուտ Հայկ. ՍՍՀ Կիրովական քաղաքում։ Ստեղծվել է 1956-ին, ենթարկվում է ՍՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի մինիստրությանը։ Ինստ–ը զբաղվում է ավտոմատ կարգավորման ու կառավարման համակարգերի ստեղծման գիտահետազոտական և կոնստրուկտորական–փորձարարական աշխատանքներով, նաև այդ համակարգերի տեխնիկա–տնտեսական հետազոտությամբ։ Ինստ–ի հիմնական բաժիններից են՝ արդյունաբերական ձեռնարկությունների ավտոմատ կառավարման տիպային համակարգերի, քիմիական արդյունաբերության, գունավոր մետալուրգիայի արտադրական պրոցեսների կառավարման համակարգերի, ավտոմատացման միջոցների, կիրառական մաթեմատիկայի , նախագծային–կոնստրուկտորական բաժինները ևն։ «Ա.» ինստ–ը նաև տեխնիկական օգնություն է ցույց տալիս ձեռնարկություններին՝ արտադրության մեջ ավտոմատ կառավարման համակարգերի (նկ․) «Գայանե» մեքենան։

արմատավորման գործում։ Այդ նպատակի համար ինստ–ը ունի արմատավորման բաժին՝ փորձնական արտադրամասով և մոնտաժային–հարմարաբերման լաբորատորիայով։ «Ա.» 1960-ից հրատարակում է «Ինստիտուտի աշխատություններ» (ռուս.) ժողովածուն։ Ինստ–ում ստեղծվել է կարբիդի վառարանների աշխատանքը ավտոմատ կարգավորող «Գայանե» մեքենան, որը ներկայացված էր Մոսկվայի «Ավտոմատիզացիա–69» միջազգային ցուցահանդեսում։ Գերմանացի մասնագետների խնդրանքով պատրաստված «Գայանե» մեքենան ԳԴՀ–ում արժանացավ բարձր գնահատականի։