Jump to content

ՀՍՀ/«ԱՎՐՈՐԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՎՐՈՐԱ», հածանավ, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը իր մասնակցությամբ հռչակված Բալթիական նավատորմի ռազմանավ։ Նավարկվել է 1903-ին։ Ջրատարողությունը՝ 6731 տ, արագությունը՝ 20 հանզույց, սպառազինությունը՝ 8–152 մմ, 24–75 մմ, 8–37 միլիմետրանոց հրանոթներ, անձնակազմը՝ 578 մարդ։ 1904–05-ի ռուսճապոնական պատերազմի ժամանակ մասնակցել է Ցուսիմայի ճակատամարտին (1905)։ 1917-ի փետր. 28(մարտի 13)–ին «Ա.»–ի նավաստիները ապստամբություն բարձրացրին և հածանավի ղեկավարությունը վերցրին իրենց ձեռքը։ 1917-ի հոկտ. 25(նոյեմբ. 7)–ի գիշերըՊետրոգրադի ռազմա–հեղափոխական կոմիտեի հրամանով «Ա.» մոտեցավ Նիկոլաևյան (այժմ՝ լեյտ. Շմիդի) կամուրջին՝ ապահովելով կարմիրգվարդիական ջոկատների անցումը Վասիլևյան կղզուց դեպի քաղաքի կենտրոն։ Հոկտ. 25(նոյեմբ. 7)–ին, ժամը 21 անց 45-ին «Ա.» անգնդակ կրակոցով Ձմեռային պալատի վրա գրոհելու ազդանշան տվեց։ 1927-ի նոյեմբ. 2-ին «Ա.» (նկ․) «Ավրորա» հածանավ։

պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1948-ի նոյեմբ. 17-ից «Ա», որպես հուշարձան, ընդմիշտ տեղակայվել է Նևա գետի վրա։ «Ա.» միաժամանակ հանդիսանում է Լենինգրադի Նախիմովյան ուսումնարանի վարժական հածանավը։ 1957-ից «Ա.»–ի վրա ստեղծվել է Կենտրոնական ռազմածովային թանգարանի մասնաճյուղ։ 1968-ի փետր. 22-ին «Ա.» պարգեվատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։