ՀՍՀ/«ԱՐԱԶ» (ՇԱԲԱԹԱԹԵՐԹ)
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԱՐԱԶ», շաբաթաթերթ, ապա եռօրյա, հրատարակվել է 1932–44-ին, Բուխարեստում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Հ. Սիրունի։ Տպագրել է քաղաքական լուրեր, տեղեկություններ ռումինահայ գաղթօջախի, սփյուռքահայության և Սովետական Հայաստանի մասին, պատմա–բանասիրական, գրական, կենսագրական հոդվածներ։ «Ա.»–ում հրապարակվել են հայ գրականությանն ու պատմությանը, ռումինահայ գաղութի նորագույն շրջանին վերաբերող բազմաթիվ ուսումնասիրություններ։ «Ա.» թարգմանական նյութեր է տպագրել ռումինական և հունգարական գրականությունից։ Ուշագրավ են նաև ժամանակի թուրք, մամուլից հայերին վերաբերող հոդվածների թարգմանությունները։ Պարբերականը տարբեր առիթներով լույս է ընծայել նաև պատկերազարդ բացառիկ համարներ։
