Jump to content

ՀՍՀ/«ԱՐԱՐԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՐԱՐԱ», եռօրյա թերթ, ապա կիսամսյա հանդես։ Հրատարակվել է 1920–21-ին, Ադանայում։ Հայ լեգեոնականների պաշտոնաթերթն էր։ Պատասխանատու արտոնատերն էր Հ. Մաստիկյանը։ Տպագրել է առավելապես Կիլիկիան ագատագրելու համար մղված մարտերի մասնակից հայ լեգեոնականների (կամավորական գնդերինզինվորներ) հուշերը, գրական-գեղարվեստական ինքնուրույն և թարգմանական նյութեր (պատմվածքներ, բանաստեղծություններ), ինչպես նաև հոդվածներ ու լուրեր տեղական կյանքից, գրախոսություններ են։ Պարբերաթերթին աշխատակցել են լեգեոնականները և Կիլիկիայի մտավորականությունը։ Մ. Բաբլոյան