ՀՍՀ/«ԱՐԱՐԱՏ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ
«ԱՐԱՐԱՏ», հիդրոկարբոնատային կալցիում–մագնեզիումային բաղադրության թույլ ռադիոակտիվ հանքային ջուր։ Բացի և գերակշռող բաղադրամասերից ոչ մեծ քանակություններով ներկա են , միկրոքանակություններով՝ ։ «Արարատ» հանքային ջրի բնական ելքը հայտնի է վաղ ժամանակներից։ Այն դուրս է գալիս ՀՍՍՀ համանուն քաղաքից մոտ 0,8 կմ հվ–արլ՝. պալեոզոյան հասակի կարբոնատային նստվածքային ապարների տարածման վայրում, բնական աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ձևով։ Ջրի ընդհանուր հանքայնացումը կազմում է 1–1,5 գ/լ, ջերմաստիճանը 20°C–ից 25°C է, գազերի ընդհանուր պարունակությունը մինչև 1,2 գ/լ։ Դեբիտը շատ մեծ է։ Աղբյուրների ելքի շուրջը գտնվում են տրավերտինների հսկայական կուտակներ, որոնք օգտագործվում են որպես ցեմենտի հումք։
«Արարատ» հանքային ջուրն օգտագործվում է երիկամների հիվանդությունները բուժելու համար։ Արարատ քաղաքում գործում է պրոֆիլակտորիում։
